Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանցագործության մասին հաղորդման պատասխանն ուշացել էր 3 ամիս

Հունվար 30,2015 14:26

2014 թ. հոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Էրիկ Էքսուզյանին ոչ ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Սակայն, ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ մինչև 2015 թվականի հունվարի 24-ը ստացվել էր միայն այն տեղեկատվությունը, որ հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից մակագրվել էր Երևան քաղաքի դատախազություն, որտեղից էլ Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի դատախազություն, այնուհետև վերահասցեագրվել էր ոստիկանության Էրեբունու բաժին:

Ելնելով այն հանգամանքից, որ հանցագործության մասին հաղորդումները լուծվում են անհապաղ և կայացված որոշման վերաբերյալ 5-օրյա ժամկետում տեղեկացվում են հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թ. հունվարի 13-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝ 2014 թ. հոկտեմբերի 2-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշումները ստանալու խնդրով: 2015 թ. հունվարի 24-ին ստացվել է  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պատասխանը, որով հայտնում էին, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2014 թ. հոկտեմբերի 30-ին կայացվել է որոշում քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Քննչական բաժնի պատասխանից պարզ է դառնում, որ հարուցված քրեական գործով իրականացվել է նաև հարցաքննություն, սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որևէ կերպ չի տեղեկացվել իր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետագա ընթացքին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031