Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկել է խորհրդարանական եռյակի այս տարվա առաջին նիստը: ԲՀԿ-ից նիստին մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: ՀԱԿ-ը ներկայացնում է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, որը նիստի մեկնարկից քիչ անց դուրս եկավ, լրագրողներին ասաց, թե այս նիստն ըստ էության «տարվա բացումն է», որի ժամանակ քննարկվելու են երկուշաբթի օրը մեկնարկելիք քառօրյայում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ անելիքները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ