Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, թե ինքն ու իր ֆուտբոլիստները դժվարությամբ կարող են մոռանալ Գերմանիայի առաջնության առաջին շրջանի արդյունքները:
«Ես լարվածություն եմ զգում, ասես, կարեւոր քննությունից առաջ: Սակայն մենք լավ ենք նախապատրաստվել եւ նկատելիորեն առաջադիմել ենք: Իսկ առաջին շրջանը մոռանալ կարող ենք միայն հիպնոսի օգնությամբ», – մարզչի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ thedailymail-ի