Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կուսակցությունների`մինչեւ երեք միլիոն պետական գումարները աուդիտի չեն ենթարկվի

Հունվար 30,2015 13:37

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ առաջիկա քառօրյայի օրակարգ ընդգրկեց «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն, ինչպես ներկայացրեց հարցի հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, վերաբերում է պետության կողմից կուսակցությունների ֆինանսավորմանը:

Պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները, եթե հաշվետու տարվա ընթացքում ստանում են երեք միլիոնից ավելի գումար, միայն այդ դեպքում է նրանց մուտքերն ու ելքերը աուդիտի ենթարկվում:

Հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանն էլ դրվատանքի խոսք հնչեցրեց կառավարության հասցեին, որ դրական են արձագանքել պատգամավորների առաջարկին:

Նախագիծն ընդունվեց միաձայն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031