Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Եթե թղթածրարը պատշաճ կերպով պատրաստվի, կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռքբերումներից մեկը»

Հունվար 30,2015 13:33

«Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը հունվարի 30-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ հունվարի 29-ին տեղի ունեցած պետական հանձնաժողովի նիստը հստակեցումներ մտցրեց կատարվող աշխատանքների մեջ:

«Համահայկական հռչակագիրը ոչ միայն ամրագրեց տարվա կտրվածքը, այլ հենց 100-ամյակի հանգրվանից հետո սպասվող օրակարգը, գործողություններն ու մոտեցումները: Պատահական չէ, որ հռչակագրում կա նաեւ անդրադարձ ապագա սերունդներին, սա մեզ տալիս է մտածելու տեղիք, փաստում է, որ խնդիրը 100-ամյակի կտրվածքով չի ավարտվում, այլ մենք դիտարկելու ենք դա»,- ասաց նա:

Պարոն Բեքարյանը անդրադարձավ Համահայկական հռչակագրի չորս հենասյուներին. «Հիշողություն՝ իր ողջ ծավալով, երախտագիտություն, որի ներքո թե՛ ցեղասպանությունը ճանաչած պետություններն են, թե՛ ազգերը, անհատները, որոնք որ սեփական կյանքը վտանգելով օգնել են հայերին և այլն: Հստակ գծված է միջազգային պայքարը, որով Հայաստանն ի լուր աշխարհի հայտարարում է, որ մեծագույն պարտականություն է ստանձնում ցեղասպանությունների կանխարգելման համար: Կարևոր է նաև իրավական պայմանները, որտեղ ներկայացվում է հայկական կողմի պահանջների իրական մակարդակը»:

Կարեն Բեքարյանը համարում է, որ եթե թղթածրարը պատշաճ կերպով պատրաստվի, ունենա իր ճանապարհը, կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռքբերումներից մեկը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031