Լրահոս
Օրվա լրահոսը

Շակիրան երկրորդ երեխայի ծնվելու համար հիվանդանոցի մի ամբողջ հարկաբաժին է վերցրել

Հունվար 30,2015 13:27

Իսպանական «El Mundo»-ն գրում է, որ «Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն եւ երգչուհի Շակիրան երկրորդ որդին են ունեցել:

Երեխան ծնվել է հինգշաբթի ուշ երեկոյան՝ կեսարյան հատումով, որն անցել է առանց բարդությունների: Ծնողները դեռ զավակի անունը չեն հայտարարել:

Հրատարակությունը տեղեկացնում է նաեւ, որ Բարսելոնի այն հիվանդանոցում, որտեղ երեխան լույս աշխարհ է եկել, երգչուհին հետաքրքրասեր աչքերից հեռու մնալու նպատակով վերցրել է ամբողջ հարկաբաժինը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ mirror

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031