Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցների փաթեթը կմնա ուժի մեջ մինչև այս տարվա սեպտեմբեր, ինչից հետո ժամկետը կարող է նորից երկարաձգվել։
Պատժամիջոցները հնարավոր կլինի մեղմել կամ չեղյալ հայտարարել, եթե Ռուսաստանը կատարի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նպատակով Մինսկում անցած տարվա սեպտեմբերի 5-ին ստորագրվածհամաձայնությունները։
Որոշումը Եվրամիության անդամ 28 երկրների արտգործնախարարներն ընդունել են երեկ ուշ երեկոյան Բրյուսելում մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում։ Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք որոշել ենք մինչև սեպտեմբեր երկարաձգել անցյալ տարվա մարտին անհատների և ընկերությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցները», – ասել է Եվրամիության թիվ մեկ դիվանագետը։
Արմեն Քոլոյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում