Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիտարկում՝ Գեղամ Մանուկյանի մեկնաբանության վերաբերյալ. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 30,2015 12:53

Ուշագրավ է Գեղամ Մանուկյանի մեկնաբանությունը, որը նա արել էր Ֆեյսբուքում։ Նա նշել է, որ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարությունը ստորագրածների ցանկում շատ են Բադասյանները։ «Ընդ որում, ստորագրողները մեծ մասամբ մեկ գերդաստան են՝ Վահան Բադասյանի կին, եղբայր, եղբոր կին ու այդպես։ Ի դեպ, ստորագրողները պետք է նախ ընդունվեին Դաշնակցություն, որ հետո դուրս գային։ Քանի որ մեկ տարուց ավել է արդեն նրանք Դաշնակցության շարքերում չէին։ Ի դեպ, մեկ հարց էլ կարող ես տալ, ինչպե՞ս եդավ, որ շատ ընդդիմադիր Վահան Բադասյանին Արցախի կառավարությունը 200 մլն վարկ է տալիս։ Չէ՞ որ ընդդիմադիրներին շատ են ճնշում», նշել է Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանի այս մեկնաբանության վերաբերյալ միայն մեկ դիտարկում կարելի է անել, ի՞նչ տրամաբանությամբ կարելի է գործարքի գնալ մի իշխանության հետ, որի օրոք ընդդիմադիրներին վարկեր չեն տրամադրվում եւ նրանց ճնշումների են ենթարկում։ Եթե տրվում է, ուրեմն՝ անպայման իշխանամետ է։ Այսինքն, ընդունելով հանդերձ, որ իշխանությունները տնտեսության մեջ ղեկավարվում են սեփական, կորպորատիվ շահերով, որ հնարավորինս արգելակում են այն տնտեսվարողների եւ գործարարների գործունեությունը, որոնք իշխանությունների տեսակետները չեն կիսում, ՀՅԴ-ն նման իշխանության հետ նորից մերձենում է։

Այստեղից կարելի է ենթադրել, որ սին չեն այն խոսակցությունները, որ առաջիկայում Դաշնակցությանը մի շարք պաշտոններ են տրամադրելու՝ ընդհուպ՝ մինչեւ նախարարական, ինչպես նաեւ բիզնեսի որոշ յուղոտ ոլորտներ։ Երեւի նաեւ խոշոր վարկեր էլ կտան, եթե տալիս են միայն իշխանամետներին։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031