Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհը ՀՀ նախագահի այս` իր լուր իրեն ուղղված հայտարարությանը դեռ չի արձագանքել. «Ազգ»

Հունվար 30,2015 12:44

Ո՞ւմ է ուղղված իրականում Հայաստանի նախագահի այս հայտարարությունը կոնկրետ:

Նախ և առաջ` Ադրբեջանին, իհարկե: Ընդ որում,պատահական չէ, որ նախագահը` սահմանային լարվածության վերաբերյալ իր այս հայտարարությունն արեց ոչ թե անմիջապես, այլ, տպավորություն կա, սպասելով Ադրբեջանի կողմից իր զոհերի առկայությունն ընդունելուն: Հենց այս համատեքստում նախագահ Սարգսյանի հայտարարությունը ադրբեջանցի հասարակության մտածող, թող որ փոքրաթիվ մասին, կարող է ստիպել իր ունեցած հնարավորություններով հենց տեղում` Ադրբեջանում կասեցնել Հայաստանին ուղղված յուրաքանչյուր արհավիրք, քանի որ, դրանց արդյունքում իրենք ոչ միայն պաշտոնապես ընդունված զոհեր են տալիս, այլ այդ գործողությունները, ինչպես Հայաստանի նախագահն է ահա արդեն հայտարարում, կարող են դրդել Հայաստանի հարձակումը, ինչին, պետք է նկատել, Ադրբեջանը պատրաստ չէ:

Երկրորդ հասցեատերը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր նմանօրինակ հայտարարություններով եւ դրանցից ածանցյալ նախահարձակ գործողություններով կարողանում է Մինսկի եռյակի ուշադրությունը նախ գամած պահել ԼՂ հակամարտության վրա, ապա եւ շեշտել,որ ներկայիս ստատուս քվոն իր համար անընդունելի է եւ, վերջապես, օգտագործելով Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, ինչ-որ զիջումներ փորձել կորզել Հայաստանից: Հիմա, սակայն, Հայաստանը եւս ի լուր աշխարհի, իսկ տվյալ պարագայումՙ ի լուր Մինսկի խմբի հայտարարում է, որ ինքը եւս կարող է նախահարձակ լինել, քանի որ իր համար եւս կարեւոր է, որ Մինսկի եռյակը չբեկի իր ուշադրությունը չլուծված հակամարտությունից, որ իր համար եւս անընդունելի է առկա ստատուս քվոն, եւ որ ինքը եւս կարող է եւ ցանկանում է օգտագործել Մինսկի եռյակի միջնորդությունը` Ադրբեջանին զիջումներ պարտադրելու համար:

Հաջորդ հասցեատերը ՀԱՊԿ-ն է: Իր հայտարարությամբ նախագահ Սարգսյանն ուղղակի բաց տեքստով հասկացնում է այդ կազմակերպությանը, որ Հայաստանը ոչ միայն պատերազմի շեմին է կանգնած, այլեւ ինքը կարող է սկսել այն, եթե շարունակվեն, ուշադրություն` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական ոտնձգությունները: Այլ կերպ ասած` նախագահ Սարգսյանն ուղղակի հասկացնում է ՀԱՊԿ-ին, որ Ադրբեջանին չսաստելու պարագայում Հայաստանը կարող է մտնել պատերազմի մեջ, ինչն իր հերթին ՀԱՊԿ-ին պատերազմական գործողությունների մեջ կներքաշի` համաձայն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների: Հետեւաբար ՀԱՊԿ-ը, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված ե՛ւ բանավոր, ե՛ւ գործուն սպառնալիքների գործածման պարագայում չպետք է սահմանափակվի հայտարարություններով, քանի որ կազմակերպության պայմանագրի դրույթները նման դեպքերում ենթադրում են ոչ միայն կազմակերպության հայտարարության տարածում, այլեւ արագ արձագանքում:

Եւ վերջապես, նախագահ Սարգսյանի այս հայտարարությունն ուղղված է նաեւ հայ հասարակությանը: Նախ` այն մասով, որ դրա ամենատարբեր շերտերի` ընդհանուր թվացող կարծիքը, ահա նախագահը հաշվի առավ եւ ընդունեց, ապա այն մասով, որ Հայաստանը պատրաստ է կամ պետք է պատրաստ լինի` անգամ վատին: Ինչպե՞ս` միմյանց կարծիքը հաշվի առնելով, իսկ խելամիտ կարծիքներն անգամ ընդունելով:

Աշխարհը ՀՀ նախագահի այս` իր լուր իրեն ուղղված հայտարարությանը դեռ չի արձագանքել, փոխարենն արձագանքել է այս հայտարարության առաջին հասցեատեր Ադրբեջանը:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031