Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբին նետված մարտահրավերն ակնհայտ է. «Հայոց աշխարհ»

Հունվար 30,2015 12:35
minski xumb

Հունվարի 27-ից հետո մեր փորձագիտական հանրությանը համակած միանգամայն հասկանալի գոհունակությունը, որն իրավացիորեն մատնանշել է համանախագահների հայտարարության մեջ Ադրբեջանին ուղղված կոչի սկզբունքային տարբերությունը Հայաստանին ուղղված հորդորից, իրականում շուտով կարող է վերածվել խորին դժգոհության։

Ողջ խնդիրն այն է, որ եթե մինչեւ Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ համանախագահների հանդիպումը հայկական կողմը չկարողանա գործի դնել իր դիվանագիտական միջոցները՝ ապացուցելու միջնորդ երկրներին, որ հունվարի 27-ի հայտարարությունից հետո Բաքուն իր բացահայտ սադրանքներով կասկածի տակ է դրել կողմերի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա դիտորդների ներազդելու հնարավորությունները, ապա սկիզբ առած գործընթացը տեղապտույտ կապրի։

Եթե հակամարտող կողմերից մեկը «բանի տեղ չի դնում» միջնորդներին, նրանց վերաբերվում է որպես «գայլի գլխին ավետարան կարդացողների», ապա Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ ուղղված մարտահրավերները փոխակերպվում են անվտանգության այն համակարգի դեմ ուղղված մարտահրավերի, որը կոչվում է ԵԱՀԿ։

Մի՞թե Բաքվում համոզվել են, որ ուկրաինական իրադարձությունների հետեւանքով դիմակայության տարբեր կողմերում հայտնված համանախագահ երկրները կամ նրանցից որեւէ մեկը ի վիճակի չեն լինի կամ էլ չեն ցանկանա շարունակել հունվարի 27-ի հայտարարությամբ սկսված ճնշումը։ Եթե այո, ապա դա բոլորովին այլ իրավիճակ է, իսկ եթե ոչ՝ ապա դա անկասկած պատվի հարց է երեք գերտերությունների ներկայացուցիչների համար։

Եթե Ադրբեջանն անպատիժ անտեսի իրեն ուղղված կոչերը եւ կարողանա շարունակել դիվերսիոն պատերազմը, ապա սա կնշանակի, որ բանակցային գործընթացը՝ որպես այդպիսին, սառեցվում է, առաջին պլան է դուրս գալիս ապագա ռազմական դիմակայության մեջ հաջողության հասնելու հնարավորությունների ու դաշնակիցների փնտրտուքը։ Նման փորձություններից կողմերին զերծ պահելու, հետագայում նաեւ բանակցային սեղանին վերադարձնելու միակ հնարավորությունը այժմ վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։

Եթե միջնորդ եռյակի կամ նրանցից որեւէ մեկի հեռահար ծրագրերի մեջ չի մտնում հակամարտությունը միայն խաղաղ եղանակով կարգավորելու հստակ պահանջը, ապա համանախագահները դժվար թե կարողանան խստացնել Ադրբեջանի հետ հունվարի 27-ին իրենց սկսած խոսակցությունը։ Իսկ դա արդեն նոր իրավիճակ կստեղծի նաեւ Հայաստանի համար։

Այսպիսով ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես մեկ ամբողջի եւ նրա մեջ մտնող երկրներից յուրաքանչյուրին նետված մարտահրավերն ակնհայտ է։ Եվ որքան արագ ու հստակ լինի նրան տրվելիք պատասխանը՝ այնքան պարզ ու հստակ կլինեն նաեւ մեր անելիքները։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031