«Իրատես de facto»-ի զրուցակիցը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Արամ Սաթյանն է:
– Հաճախ է խոսվում Ցեղասպանության թեմայով համաշխարհային համբավ ունեցող ֆիլմի կարևորության մասին։ Ի՞նչ դեր, ազդեցություն կարող է ունենալ երաժշտական ստեղծագործությունը։
– Երաժշտությունն ազդում է ներաշխարհի վրա։ Լավ ստեղծագործությունը կարող է մեծ նշանակություն ունենալ, շատ բան փոխել և հայաստանյան, և դրսի հանրության շրջանում։
Կարդացեք նաև
– Մենք ունե՞նք նման գործ։
– Գրվում են։ Արդեն իսկ ունենք նոր գրված, բավականին հետաքրքիր ստեղծագործությունների նոտաներ (քանի որ պատրաստվում ենք համերգի): Կցանկանայի նաև, որ բեմադրվեր Վահրամ Բաբայանի «Մուսա լեռան 40 օրը» օպերան (գրվել է 2004-ին), վերականգնվեր Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը։
– Օտարազգի երաժիշտներն անդրադառնո՞ւմ են Ցեղասպանության թեմային։
– Այո, օրինակ, Մոսկվայում ապրիլի 23-ին կկայանա սիմֆոնիկ համերգ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Կներկայացվի Վյաչեսլավ Արտյոմովի «Ռեքվիեմը», որն առնչվում է ցեղասպանությանը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում