Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը «The 15 Tradewise Gibraltar Chess Festival»-ի վարպետների խմբում խաղացված երեք տուրերում տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 2,0 միավորով ընթանում է 78-րդ տեղում: Նա մեկ միավոր պակաս է վաստակել հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 13 առաջատարներից:
Այսօր հայաստանցի շախմատիստը սեւերով հանդիպելու է Բուլղարիայի լավագույն գրոսմայստերներից մեկի՝ Իվան Չեպարինովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից