Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույցների դարաշրջանը Հայաստանում ավարտված է. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 30,2015 12:23

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Հայաստանում մարդու իրավունքների 2014թ. վիճակը» ամենամյա զեկույցը, որտեղ բավականին կոշտ եւ բացասական գնահատականներ են հնչեցված Հայաստանի հասցեին։ Երբ համեմատում ենք այս հեղինակավոր կազմակերպության նախորդ եւ այս տարվա զեկույցները,

ակնհայտ է դառնում, որ վիճակը Հայաստանում ավելի վատացել է, ինչն էլ չի վրիպել կազմակերպության մասնագետների աչքից։

Հարկ է նկատել, որ տարիներ առաջ այսպիսի զեկույցները բուռն արձագանքի էին արժանանում Հայաստանում։ Ավելին՝ կոնկրետ այս կազմակերպության զեկույցը համարվում էր լուրջ իրադարձություն, որը տեւական ժամանակ մնում էր ներքաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից։ Ամեն անգամ նմանօրինակ զեկույցներից հետո իշխանությունը ջղաձգվում էր եւ գոնե մի որոշ ժամանակ ապրում էր մի քիչ «նեղված» հոգեվիճակով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայում վերը թվարկված խնդիրների լուծման ուղղությամբ։

Հիմա, երբ այլեւս անցյալում է Հայաստանի՝ եվրոինտեգրացման քաղաքականությունը, այսպիսի զեկույցները քննարկվում եւ իրադարձություն են դառնում բացառապես ՀԿ սեկտորում։ Եվ եթե առաջ պետական կառույցներն իրար հերթ չտալով սկսում էին մեղմ տոնայնությամբ հակադարձել զեկույցի հեղինակներին, ապա վերջին 1-2 տարում դրա համար այլեւս որեւէ կառույց ջանք Էլ չի թափում։

Ասել է թե՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները բացարձակ թքած ունեն, թե այսուհետ արեւմտյան կազմակերպությունները ինչպիսի գնահատականներով կարտահայտվեն իրենց եւ իրենց կառավարման որակի մասին։ Եթե առաջ բացասական բաները մտահոգում էին իշխանությանը, որովհետեւ ամեն այդպիսի գնահատական լուրջ սպառնալիք էր դառնում արեւմուտքից ստացվող գումարների չափի նվազման առումով, ապա հիմա, այսպես թե այնպես, փող չկա արեւմուտքից, եւ ուրեմն՝ ինչ ուզում են թող ասեն, դրանից ոչ մեկի գրպանի պարունակությունը չի տուժելու։ Այնպես որ, զեկույցների դարաշրջանը Հայաստանում ավարտված է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031