Կառավարության շենքի դիմաց հավաքված բողոքի ցույց անող առեւտրականները հայտարարեցին, որ այսօրվանից մինչեւ փետրվարի 2-ը սկսում են իրենց ԱՁ-ների գործունեությունը դադարեցնելու նպատակով դիմումներ գրելու գործընթացը եւ նշեցին, որ փաթեթը հրապարակայնորեն ներկայացնելու են կառավարությանը:
«Թքած ունենք օրենքի վրա, մենք պետք է ցույց տանք կառավարությանը, որ չենք ընկրկելու, չենք վճարելու հարկերը եւ սրանով ինքներս կպնելու ենք ձեր գրպանին»:
Կառավարության շենքի դիմաց հավաքված առեւտրականները նաեւ նշեցին, որ պահանջում են ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հրաժարականը, որը հայտնել էր, թե օրենքը կասեցման ենթակա չէ:
Այս պահին ցուցարարները կրկին պահանջում են վարչապետին իջնել:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ