Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն իշխանության շահերն է սպասարկում». ինչու են դուրս գալիս ՀՅԴ-ից. «Ա1+» (տեսանյութ)

Հունվար 30,2015 12:08

22 տարվա ՀՅԴ- ական Արմեն Լամբարյանը դուրս է եկել կուսակցության շարքերից։

«Տարի ու կես է մտորումների մեջ եմ՝ դուրս գամ չգամ,միգուցե մի բան փոխվի,վերջում տեսանք, որ ոչ մի բան չի փոխվում»,- «Ա1+»-ին ասաց նա։

Արմեն Լամբարյանի   համար ընդունելի չէ այն ուղին,   որն այս պահին ընտրել է ՀՅԴ-ն. «Իշխանության շահերն է սպասարկում»։

Արմեն Լամբարյանը միակը չէ, որ դժգոհ է կուսակցության քայլերից։   Դժգոհողները, բնականաբար,   հեռանում են, քանի որ չեն կարող ազդել ղեկավարության որոշումների վրա։

ՀՅԴ ղեկավարությունը հայտարարել է, թե կառույցի Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության շարքերից դուրս եկած 24 անձանցից միայն 2-ն են եղել դաշնակցական.

«Մի քիչ ծիծաղալու է, որ նշում են ՀՅԴ անդամներ չեն, բոլորն էլ միանշանակ ՀՅԴ անդամներ են»,- ավելացրեց Լամբարյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031