Երեկ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի արդյունքում կառավարությունից պատասխան չստանալուց հետո, այսօր վաղ առավոտից առեւտրականները կրկին կառավարության շենքի դիմաց են: Նրանք ասում են, որ վիրավորված են, պահանջում են վարչապետին դուրս գալ՝ «Հովիկ, դուրս արի» գոչելով:
Ասում են, որ եթե վարչապետը չի կասեցնում օրենքը, ապա թող դուրս գա իր տաք սենյակից: «Մենք ավելի լավ կարող ենք կառավարել: Կամ ներկայացեք եւ բացատրություն տվեք, կամ կասեցրեք օրենքը»,- պնդում են առեւտրականները:
Նշենք, որ առեւտրականները երեկ կառավարությանը ժամանակ էին տվել, որ եթե չկասեցնեն օրենքը, ապա իրենք կսկսեն իրենց ԱՁ-ները ժամանակավորապես դադարեցնելու մասին հարկային մարմիններին դիմումներ գրելու գործընթացը:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ