Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ոճիրից հետո Մոսկվան Հայաստանի սպառած գազի պարտքը պատրաստ կլինի ռուբլով ընդունել. «Առաջին լրատվական»

Հունվար 30,2015 11:23

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի սյունակագիր Արկադի Դուբնովը:

– Պարոն Դուբնով, Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, բացի այդ՝ առաջիկայում սպասվում է պատժամիջոցների նոր փաթեթ: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանի տնտեսության այսպիսի ճգնաժամային պայմաններում ինտեգրացիոն նախագծերը կարո՞ղ են աշխատել: Խոսքս Եվրասիական տնտեսական միության մասին է, հնարավո՞ր է առժամանակ կասեցվի դրա գործունեությունը:

– Նախ և առաջ ընդգծեմ, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության սկիզբը համընկավ ծայրահեղ վատ ժամանակաշրջանի հետ: Այսպես ասեմ՝ երեխան ծնվել է անհաս, և նրան հիմա որոշ ժամանակով պետք է դնել մի լավ ինկուբատորի մեջ, որպեսզի պահպանվի, ապրի:

Դժվար է խոսել այս ինտեգրացիոն նախագծի լավ հեռանկարների մասին այն պայմաններում, երբ այս նախագծի գլուխը՝ Ռուսաստանը, գտնվում է այնպիսի խորը պատժամիջոցների տակ, որոնք մոտակա մի քանի տարիներին խոստանում են Ռուսաստանի տնտեսության անկում:

Հասկանալի է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, չի ավարտվելու ոչ այս, ոչ մյուս, ոչ էլ երկու տարուց: Այդ մասին արդեն իսկ վկայում է Ռուսաստանի կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագիրը: Ենթադրվում է, որ արտադրությունը անկում կապրի առաջիկա երեք տարիների ընթացքում, և մեծ տնտեսական ծախսեր են նախատեսված, որպեսզի երկիրը կոլապսի մեջ չհայտնվի:

 

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031