«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են Արցախի ՀՅԴ-ականները դժգոհ դաշնակցության վարած քաղաքականությունից։
– Պարոն Սարգսյան, Արցախի ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամները լքել են կուսակցության շարքերը, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ՀՅԴ-ականները դժգոհ։
– Հեռացողների, հրապարակված մարդկանց մի մասը կյանքում ընդհանրապես դաշնակցականներ չեն եղել, հեռացողներից մեկը հեռացել է իր ընտանիքի անդամների հետ, մի մասն էլ վաղուց հեռացված են դաշնակցությունից, իսկ երրորդ մասն էլ դաշնակցության ժողովներին վաղուց չէր գալիս, իրենք մեր ցանկերի մեջ չէին ներառված։
Այսինքն՝ դա հերյուրանք է ու սուտ է լրիվ։ Հետաքրքիրն այն է, որ իշխանափոխության են ուզում գնալ, բայց դաշնակցության դեմ են ուղղում սրերը, այդ դեպքում պարզ է դառնում, թե ովքեր են հետեւի կանգնած ուժերը ու ինչու են ընտրել դաշնակցությունը։ Դա այնքան պարզ է, որ անգամ անիմաստ է խոսելը։
Կարդացեք նաև
– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի շարքերը լքածները միանում են Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարած կառույցին։
– Իմ կարծիքով երկու տարբերակ կա՝ մեկը նրա համար, որ պատերազմի ժամանակ մի մասը իր հետ է եղել, ընկերություն կա, ու այսօր էլ դաշնակցությունից դուրս է, մյուսն էլ այն է, որ վաղուց հեռացված տղաներ կան, որոնք պարզապես պետք է երեւան։ Բայց դրանք շատ կարճ քաղաքական կյանք ունեն։
Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ լուրջ գաղափարական բան կա, դա զուտ անձնական է, քանի որ ժամանակին միասին են կռվել, միասին են եղել, Ժ. Սէֆիլյանը պատերազմի ժամանակ իր ներդրումն է ունեցել, որը որեւէ մեկը չի ժխտում։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում