Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են անում 102-րդ ռազմաբազային ռազմատեխնիկան ու զինծառայողները Գյումրու «Մուշ» թաղամասում. «Ասպարեզ»

Հունվար 30,2015 11:07

Հունվար 29-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ու ռազմատեխնիկան Գյումրու 8-րդ ռուսական թաղամասի ու Մուշ-2 թաղամասի միջնամասում տեղկայանված բաց դաշտում են կուտակված եղել: Կան տեղեկություններ, որ նմանատիպ կուտակումներ են եղել նաեւ նախորդող մի քանի օրերին: Արդյո՞ք հիշյալ տարածքը ռազմաբազայի իրավասության ներքո է, որ ցանկացած պահի կարող են ռազմատեխնիկա հանել եւ արդյո՞ք ռազմաբազայի հրամանատարությունը թույլտվություն ստացել է քաղաքում ազատորեն տեխնիկա դուրս հանելու:

-Այդ բաց տարածքի մի մասը ռազմաբազային է պատկանում ու իրենք կարող են տնօրինել: Հիմա նայած, թե որ տարածքի մասին է  խոսքը,- ասում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետական բաժնի աշխատակից Հենրիկ Գասպարյանը՝ վստահեցնելով, որ զինտեխնիկայի այնտեղ գտնվելը օրինական է եւ հավելյալ թույլտվություն վերցնելու խնդիր չկա, քանի որ քաղաքի այդ մասում տեխնիկան հանելը համաձայնեցված է եւ անվտանգության խնդիրներն էլ ապահովված են:

Արդյո՞ք ռազմաբազան քաղաքապետարանի հետ համաձայնեցրել էր հունվարի 26-ից սկսված գործողությունները, Հ.Գասպարյանը նշում է.«Մենք չենք վերահսկում, թե նրանք երբ են կատարելու  իրենց վարժությունները: Իրենք ունեն պլանային պարապմունքներ: Այդ պարապմունքների շրջանակներում իրականացնում են  իրենց ծրագրերը:  Իսկ ընդհանրապես համաձայնեցված է, թե քաղաքում տեխնիկան ինչպես  է շարժվելու»:

Մարինե Պետրոսյան

Լուսանկարաները՝ Fact.am կայքի

Նյութի մանրամասները կարդացեք  «Ասպարեզ»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031