Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Օհանյանը՝ նախագահի թեկնածու. «Հայկական ժամանակ»

Հունվար 30,2015 10:58

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հունվարի 27-ի իր համառոտ վերլուծականում կարծիք է հայտնել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախապատրաստվում է դառնալ Հայաստանի նախագահի թեկնածու։

«Սա միանշանակ պնդում չէ, բայց արդար կլինի ասել, որ պաշտպանության նախարարի այսօրվա ասուլիսը շատ տպավորիչ էր, բայց խոսքը վերաբերում է ոչ միայն մամուլի ասուլիսին, այլ այն փաստին, որ վերջինս համեմատության մեջ է դրվում Հայաստանի այլ «առաջնորդների» եւ քաղաքական գործիչների հետ»,- նշել է նա։

Իսկապես, Ս. Օհանյանի անունը գնալով ավելի շատ է շրջանառվում՝ որպես 2018թ. նախագահի ընտրություններում իշխանության հնարավոր թեկնածու, այսինքն՝ Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր ժառանգորդ։ Դրան նպաստում է Ս. Օհանյանի գլխավորած կառույցի հեղինակության աստիճանական բարձրացումը՝ սահմանային գոտում հայկական բանակի հաջող ելույթների շնորհիվ։

Բանակը Հայաստանի միակ կայացած պետական կառույցն է։ Իշխանության ներքին, արտաքին եւ տնտեսական ձախողված քաղաքականության եւ հասարակական խորը դժգոհության պայմաններում այս միտքն ընկալվում է որպես բավական օբյեկտիվ գնահատական։

Սա, ինքնաբերաբար, նպաստում է հասարակության աչքում Ս. Օհանյանի վարկի բարձրացմանը, նրա շուրջ հայրենասեր ղեկավարի կերպարի ձեւավորմանը, թեեւ շատ քիչ է քննարկվում հարցը, թե ի՞նչ քաղաքական որակներ նա ունի եւ որքանով է պատրաստված նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։

Երկրորդը՝ Ս. Օհանյանը «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչ է, եւ սա նույնպես կարող է օգնել նրա թեկնածության հաստատմանը։ Մամուլում արդեն շրջանառվել է վարկածը, որ Ս. Օհանյանը կարող է լինել փոխզիջումային ֆիգուր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համար, սակայն այս վարկածն առայժմ մնում է ենթադրության մակարդակի վրա։

Իրականում Ս. Օհանյանն ընդամենը իշխանության հնարավոր սցենարներից մեկն է։ Նրա առաջադրման հնարավորությունը կախված է մի քանի կարեւոր հանգամանքներից։ Մասնավորապես՝ կարեւոր է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որով հանդես եկավ իշխանությունը եւ որը սառեցվեց Ս. Սարգսյանի կողմից մինչեւ ս.թ, փետրվար-մարտ ամիսները։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

վերլուծաբան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031