Երեկ Երևանում, Ծիծեռնակաբերդում` Եղեռնի զոհերի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այն հրապարակվել է Հայաստանի, այսպես ասած, իշխանական ողջ վերնախավի ներկայությամբ: Ներկա են եղել նաև բազմաթիվ այլ գործիչներ, հյուրեր սփյուռքից, հարյուրերորդ տարելիցի պետական հանձնաժողովի անդամներ:
Հռչակագիրն, ըստ էության, պարունակում է հայտնի բովանդակություն, որին այս կամ այն կերպ մենք, նաև մեր նախորդ սերունդները Հայաստանում և սփյուռքում առնչվել ենք անցնող տասնամյակների ընթացքում: Եթե անկեղծ լինենք, ապա հռչակագիրն, ըստ էության, չի կազմում աշխարհին ուղղված որևէ մի հստակ մեսիջ, որը կվկայեր Հայաստանի որևէ որոշման մասին, նոր որևէ քայլի մասին: Իսկ եթե չկա նման մեսիջ, ապա հռչակագրի իմաստն, ըստ էության, վերածվում է արարողակարգի:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում