Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ծայր առած հակամարտությունը էլ ավելի խորանա։
Միգուցե Ռուսաստանի համար Հայաստանի պես փոքր շուկայի հետ առանց SWIFT-ի հարաբերվելը այնքան էլ մեծ կորուստ չէ, սակայն Հայաստանի համար դա, մեղմ ասած, էական է։ Ի՞նչ կարծիքի են ՀՀ կենտրոնական բանկում, ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ բանկերին SWIFT-ից անջատելը մեր բանկային համակարգի գործունեության վրա։ Կենտրոնական բանկում այս առումով, պարզվեց, հանգստություն են պահպանում. « SWIFT համակարգից ՌԴ բանկերի անջատման պարագայում հայաստանյան բանկերը վերջիններիս հետ աշխատանքի համար կարող են օգտվել այլընտրանքային համակարգերից»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Կենտրոնական բանկից։
Ի՞նչ այլընտրանքային համակարգերի մասին է խոսքը՝ հայտնի չէ։ Ու թերեւս ռուսներն էլ չգիտեն այդ «այլընտրանքային» համակարգերի մասին։ «Այդպիսի պատժամիջոցի կիրառումը (SWIFT համակարգից անջատելը-խմբ) հավասարազոր է պատերազմ հայտարարելուն»,- մի քանի օր առաջ հայտարարել էր ռուսական խոշորագույն պետական բանկերից մեկի՝ ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը։ Նրա համոզմամբ, այն օրը, երբ Ռուսաստանին կանջատեն SWIFT համակարգից, «ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը պետք է լքի Մոսկվան»,- ասել է Կոստինը։
Այլ կերպ ասած, SWIFT-ից Ռուսաստանի անջատումը գնահատվում է որպես տնտեսական պատժամիջոցների գագաթնակետ, որից հետո ռուս-արեւմտյան հակամարտությունը կստանա բոլորովին այլ որակ, խոսքի ամենասարսափելի իմաստով։ Եթե լինեին այդ «այլընտրանքային» համակարգերը, ապա ռուսները նման կոշտ որակումներ հաստատ չէին տա։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում