Google ընկերությունը նոր ֆունկցիա է ներդրել Gmail փոստային ծառայությունում, որը հասանելի է արդեն ԱՄՆ սահմաններից դուրս։ Խոսքն էլ-փոստով գումար ուղարկելու մասին է։ Անհրաժեշտ է միայն նամակին «կցել» գումարն ու սեղմել ուղարկելու կոճակը։ Այս պահին ֆունկցիան հասանելի է Մեծ Բրիտանիայում։
Գումարային փոխանցումը կիրականացվի այն դեպքում, եթե օգտագործողի բանկային հաշիվը կցված է Google Wallet ծառայությանը։ Իսկ եթե փոխանցումը կատարվի կրդեիտային կամ դեբիտային քարտից, ապա ծառայությունը պահում կկատարի։
Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ֆունկցիան հասանելի կլինի Մեծ Բրիտանիայի բոլոր չափահաս օգտագործողներին։ Առայժմ ֆունկցիան հասանելի է միայն համակարգչով, իսկ բջջայինից օգտվելու դեպքում կարելի է փոխանցումն անել Google Wallet հավելվածի միջոցով։ Թե երբ ֆունկցիան հասանելի կլինի նաև այլ երկրներում, առայժմ չի հաղորդվում։