Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Խորհուրդ կտայի ձեռքերը հեռու պահեն ազատամարտիկներից ». «Հրապարակ»

Հունվար 30,2015 10:20

Հատված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցից:

 – Արցախյան պատերազմի հաղթանակում իրենց ներդրումն ունեցած բազմաթիվ ազատամարտիկներ այսօր համալրել են համաժողովրդական շարժման շարքերը՝ պահանջելով իշխանափոխություն։ Տեղեկություններ կան, որ Դուք հաճախ եք նրանց հետ հանդիպումներ կազմակերպում, անհանգստացա՞ծ եք, ի՞նչ եք պահանջում նրանցից։

– Յուրաքանչյուր ոք ունի ազատ գործելու իրավունք, եւ այդ դեպքում մենք չենք կարող սաստել ոչ մեկի, ինչ վերաբերում է ազատամարտիկների, մեր մարտական ընկերների հետ հարաբերություններին, մեր կապը մշտական է բոլորի հետ՝ լինի դիմություն թե ընդդիմություն։ Նրանցից շատ շատերը, ովքեր պայքարել են ու ստեղծել այս օրը, նաեւ վտանգի պահին միշտ բանակի կողքին են, ու անցած տարվա հուլիս-օգոստոսյան միկրոպատերազմը նաեւ ցույց տվեց, որ նրանք անմիջապես, ովքեր որ իսկական կռվող տղաներ են, անմիջապես իրենց պատրաստակամությունը հայտնեցին ու կանգնեցին զինվորների կողքին։

Խորհուրդ կտայի, որ մարդիկ, ովքեր որ ուզում են հենց այնպես, քաղաքական եւ այլ նպատակներով այդ բառն օգտագործել, խորհուրդ կտայի ձեռքերը հեռու պահեն ազատամարտիկներից։ Մեր պատմությունն այնպիսին է, որ մենք նաեւ շատ-շատ թերություններ ենք ունեցել, եւ այդ թերությունների շրջանակում պետք է պարզել շատերին՝ իրո՞ք մասնակից են, մասնակից չեն, թե՞ պահի հետ են հավաքագրվել եւ այլն, եւ այլն, ես նկատի ունեմ ոմանց, դրա համար որոշակի նաեւ վերապահումներ կան…..

– Իշխանությունների համար մտահոգիչ է ազատամարտիկների միացումը շարժմանը, քանի որ նրանք համարձակ են, տաքարյուն եւ համաժողովրդական շարժման պայքարի վճռական փուլում առաջինն են գործի անցնելու…

– Իհարկե, անկասկած, ազատամարտիկները համարձակ են, տաքարյուն, բայց նրանք պատերազմի ժամանակ միշտ էլ սթափ են գործել եւ միշտ գնահատել են իրադրությունը։ Գտնում եմ, որ մեր պետության ապագան միասնական լինելու մեջ պետք է լինի։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031