Նյու Յորքի հայկական Սուրբ Վարդան եկեղեցու պարիսպի ցուցատախտակներին նայեք ու հասկացեք, թե ով ով է…
Ավելացնեմ նաև, որ վերոհիշյալ արաբ պորտապարուհին ելույթ է ունենալու Բարեկենդանի (Բուն Բարեկենդան) տոնակատարությունների առիթով` նույն եկեղեցում:
Սա հատուկ մտածված անարգանքի է նման: Թուրքերի մտքով անգամ չէր կարող անցնել նման սրբապղծություն: Նրանք այդքան խելք ու հանդգնություն չունեն … Արաբ պորտապարու հրավիրել ելույթ ունենալու Բուն Բարեկենդանի տոնակատարությունների օրը և այդ մասին հայտնող հսկայական ցուցատախտակը զետեղել հենց Մեծ Եղեռնի 100 ամյակի մասին ազդարարող հուշատախտակի կողքին: Ցուցատախտակների մեծությունները համարյա հավասար են: Սա ահավոր ամոթալի մտահաղացում է, ավելին սա անարգանք և դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Այլ անվանում ես չգիտեմ այս քստմնելի արարքի համար:
Եթե դուք գիտեք, հուշեք ինձ խնդրեմ…
Կարդացեք նաև
Կարեն Ավետիսյան,
Ռեժիսոր
Շտապեմ տեղեկացնել բոլորին,որ այս հոդվածը թյուրըմբռնում է շատ հարգելի հոդվածագրի կողմից: Վերոնշյալը յուրատիպ երգչուհի է, այլ ոչ` պորտապարուհի, իսկ համերգը տեղի է ունենալու բացառապես բարեգործական նպատակով: Որքանով տեղեկացած եմ ողջ հասույթը ուղվելու է Հալեպի Հայ գաղթօջախին: Անշուշտ համամիտ եմ, որ պաստառը փաքցված էր ոչ պատշաճ վայրում, բայց տեղեկացնեմ, որ այն տեղափոխվել է: Հայցում եմ երգչուհու և մեր Եկեղեցու ներողամտությունը այս առիթով: