Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանին մեղադրում են դավաճանության մեջ. «Ինքը հաղթանակած նախագահ չի եղել»

Հունվար 29,2015 22:41

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ, գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Չնայած հետո Լեւոն Տեր- Պետրոսյանն անձամբ է գնացել Մոսկվա եւ գեներալին համոզել, որ վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժել է:

Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա. «Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլեւ խեղկատակություն եւ ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ եւ Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) համաձայնեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի գնահատականների հետ. «Ճիշտ է ասում, որովհետեւ այն ժամանակ մեր դիրքերը շատ ամուր էին, մենք կարող էինք պարտադրել որոշակի կետեր, որը մենք չարեցինք: Առաջին նախագահին ես միշտ չեմ սիրել, եւ ես չեմ համարում, որ ինքը ազգային գործիչ է, նա է արել դա: Բայց մյուս կողմից էլ, եթե նույնիսկ առաջ գնայինք, ցանկությունները լավ է, որ ինչքան կարողանայինք, մեր կորցրած հողերը հետ բերեինք: Այն ժամանակ գուցե այդպես մտածեինք, բայց հիմա, որ հայացք ենք  գցում անցած ուղուն, մեր հետ բերած հողը դեռ տիրություն չենք անում: Մենք վաղուց պետք է այդ գրաված կամ հետ վերադարձրած տարածքը բնակեցրած լինեինք, բայց չենք բնակեցնում: Քո երկիրն է դատարկվում, ուրիշ դատարկ տարածքներ վերցնեինք, ի՞նչ էինք անելու:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է, ինչո՞ւ են հիմա զինադադարի պայմանագրի համար նրան դավաճանության մեջ մեղադրում՝ Մկրտիչ Մկրտչյանը կոշտ պատասխանեց. «Ղալլաթ է արել, ինքը հաղթանակած նախագահ չի եղել: Իր բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ ինքը այդ աթոռին նստած է եղել: Ես իրեն հաղթանակած չեմ համարում»:

Դիտարկմանը, որ իր մեծ պոտենցիալը եղել է դրանում՝ ազատամարտիկը հակադարձեց. «Հենց իր հրամանով դատարկվում էր գյուղերը: Ուղղաթիռ էր ուղարկում, ասում էր հայ բնակչությանը տեղահանել, փոխանակ նրանց պաշտպաներ: Ինքը կլասիկ արտահայտություններ ուներ՝ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Ինքը հեչ ցանկություն չուներ բանակ ստեղծելու, ինքը հեչ ցանկություն չուներ Ղարաբաղը միավորելու: Նա Հայաստանի անկախ պետությունը ստեղծում էր 30 հազար քմ-ի վրա՝ Սովետական Հայաստանի տարածքով: Այնպես որ, այդպիսի մարդուց ակնկալել, որ նա տարածքնե՞ր պետք է վերցներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Կիրօ Գարակէօզեան says:

    Ճիշդ կ՛ըսէ գեներալը. մենք (այդ օրերու իշխանութիւնները) չկրցանք մեր զինուորական յաղթանակը լաւագոյնս ներդրել քաղաքականութեան մէջ։ Այդ օրերուն Տէր Պետրոսեան տարուած էր ինչ որ արեւմտեան (իմա՝ ամերիկեան (սին. Կ. Գ.) գաղաբարներ եւ “փառքեր ներմուծել Հայաստան՝ այդ համարելով իբր անկախութեան տեսլական և գործնականացում։ Տէր Պետրոսեան ոչ թէ յաղթանակի ժամանակ զուգադիպաբար աթոռի վրայ էր, այլ դիտմամբ և յատուկ պատուէրներ կատարելու առաքելութեամբ. սա յստակ է։

  2. Տիգրան says:

    Այն, որ ԼՏՊ-ն խաբել է մեզ ու այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս, ակնհայտ է:

  3. madat says:

    ԼՏՊ-ն նեղ աձնական շահ էր հետապնդում, պատահական մարդ: Այստեղից էլ մեր հիմիկվա պրոբլեմնրը:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս հարցում համաձայն եմ գեներալի հետ: Այդ համաձայնագիրն էլ հայ-ռուսական «դարավոր բարեկամության» հերթական «քաղցր պտուղն» է: Ալկոհոլիկ Յելցինը զանգեց, ու հայը, ականջները կախ, էլի չկարողացավ «չէ» ասել «դաշնակից» ռուսին:

  5. Նաիրի says:

    Ով պատսպարվել է ռուսի թիկունքում ու քննադատում է հային՝ արդեն դավաճան է:

  6. DELEA ORGANIZACION says:

    30 Հունվարի 2015 թ.,Բարսելոնա, ԻՍՊԱՆԻԱ
    ԿԵՑՑԵ՛ ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ
    —————————————————————–
    Ընդհանրապես, հայերս գերադասում ենք լինել այլոց որոշումների ներքո կամ, ավելի վատ, թաքնվել այս կամ այն պետության «փեշի տակ»:Մենք կարող ենք շատ գեղեցիկ լացել կամ մոմ վառել հնազանդ հարսի նման:Ավելի լավ երկիր ունենալու համար պետք է միջին խավը միանա և մեկ խիզախ առաջնորդ գտնի՞:Իշխանությունից բացի մենք պարտավոր էինք նաև ընդդիմություն ունենալ: Իսկ ինչո՞վ է զբաղված այսօրվա ընդդիմությունը: Այսօր իշխանությունը և ընդդիմությունը ստեղծել են փակ «ակումբ», որի անդամները տարբեր ժամանակներում քաղաքական բարձր պաշտոններ են ունեցել: Նրանք մե´կ իշխանավոր են, մե´կ ընդդիմադիր և անընդհատ միևնույն երգն են երգում, պայքար,պայքար մինչեվ վերջ:Իսկ երբ ժողովուրդը տեսնում է, որ այլևս հույս չկա` արտագաղթում է:Հոգնել է քո երգից ժողովուրդը Լեվոն Տեր-Պետրոսյան, զիջի քո տեղը արժանի մեկին, որ կտանի Հային փրկության:
    Դաշինք կազմած որոշ ազատամարտիկներ, մոռացել են որ ընդամենը երեկ ծառայում էին այդ նույն ռեժիմի բլոկի մեջ, իսկ ինչ պատահեց,ով խլեց ՁԵՐ փայ ոսկոռն որ հիմա դարձել էք ընդդիմություն եվ հաչում էք ՁԵՐ տերերի վրա:Միթե հասկացաք որ ու այլեվս դուք պետք չեք նրանց ,դա անբարոյական է ինչպես ասում էր սպարապետը: Իսկ երբ կրակում էիք այդ նույն ժողովրդի վրա. որ ընդամենը ուզում էին պահել իրենց իրավունքները, գոնե զգում էիք ինչ էք անում:Իսկ դուք սառնարյուն վիշաբի նման հարձակվեցիք ոստիկանների հետ միասին այն ժողովրդի վրա,որ տեսէլ է մութ ու խավար գիշերներ,որ Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Ձեր կողքին ու չի լքել Հայաստանը, հավատալով հաղթանակին ու վաղվա օրվան, որ իր զավակները ապագա կունենան:Ամոթ…
    Եկեք հիշենք սպարապետի խոսքերը
    -Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար…
    Ուրեմն եկենք ճիշտ հասկանանք իրար:Երբ մեր ճակատագիրը վերցնում ենք մեր ձեռքը, հաղթում ենք, հակառակ դեպքում` պարտվում ենք:Երբ մեր այսպես կոչված վերնախավը հաճախ հայ ժողովրդին է մեղադրում,մոռանում է, որ ժողովրդի կրթվածության,գաղափարախոսության և, ընդհանրապես, դեմքի պատասխանատուն տվյալ ազգի էլիտան է: Ինչպիսին էլիտան է, այնպիսին էլ ժողովուրդն է: Դա էլիտայի սուրբ պարտականությունն է: Այն պետք է գլխով պատասխան տա սեփական ազգի կրթվածության և մակարդակի համար և ոչ թե 23 տարի քաղաքականություն-քաղաքականություն խաղա:Ցեղասպանության դեպքում էլ էր նույնը:Մեր շատ «խելոք» էլիտայի զգալի մասը հայտարարեց, որ եվրոպական կրթություն ստացած և առաջադեմ թուրք իշխանավորների հետ կարող ենք միասին ապրել: Այդպիսով փորձեցին երիտթուրքերի հետ դաշնակցել: Եվ ահա, 1909 թվականին տեղի ունեցան Ադանայի ջարդերը, որից այդպես էլ դաս չքաղեցինք: Ասացինք, դե նոր են եկել իշխանության, ամեն ինչին չեն տիրապետում և շարունակեցինք մեր բախտը կապել ուրիշների` այն էլ վոխերիմ թշնամու հետ: Ընդհանրապես, դարերով վստահել ենք մե´կ Հյուսիսին, մե´կ Արևմուտքին կամ էլ ռուսին,որ հիմա շատերը այն կարծիքին են որ ռուսն է պահում մեր սահմանը թուրքից:Ոչ, այսպես չէ, այսօր 21 -րդ դարում, թուրքը առանց ՆԱՏՈ-ի թույլտվությամբ չի կարող հարցակվել Հայաստանի վրա, իսկ ռուսն ինչ է անում սահմանի վրա,հա իհարկե եթե լիներ հայ սահմանապահն, ապա այսօր Գյումրու Ավետիսյանների ընտանիքը կապրեր իր կյանքով եվ չէր լինի իր վաղեմի բարեկամ թուրքի պատվերը:Ամբողջ ազգով գոռում էք տվեք զինվորին,տվեք այդ մարդասպանին,մենք էնք դատելու:Ես հարիֆն նույնիսկ չի հիշում ինչ է եղել,որովհետեվ եղել է դեղի ազդեցության տակ իսկ գորշ գալերն իրենց գործն արին ու նորից դուրս եկան մեր երկրից, այդ նույն ռուսի պահած սահմանի հատվածից:Նույնիսկ չեմ ուզում հավատալ որ պատերաղմ հաղթած մեր ազգն մինչեվ հիմա հավատում է տատիկի հեքիաթներին:
    Դրսի ազդեցությունը մեծ է Հայաստանի վրա:Քայց դա չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: Ոչ պակաս քայքայիչ է նաև Արևմուտքի և Եվրամիության ազդեցությունը: Կայսրությունները պետությունների ձևավորման նոր ուժեր չեն ուզում: Նրանք ցանկանում են միայն կառավարման օբյեկտ պետություններ ունենալ, քանի որ սուբյեկտ պետությունները լրացուցիչ գլխացավանք են իրենց համար: Սակայն ներքին գործոնն էլ է մեծ:Այսօր աշխարհում պայքար է գնում յուրաքանչյուր տարածաշրջանի, պետության և ուժի համար: Դա կայսրությունների գործելաոճն է: Այն իրական վերնախավը, որն իրականում գոյություն ունի, պետք է առաջնորդ մարդիկ ձևավորի և նոր լիցք հաղորդի սեփական ազգին: Ինչ վերաբերում է մասնավոր պայքարներին, ապա այդտեղ, իհարկե, շատ են ազնիվ մարդիկ, բայց ընդհանուր առմամբ վաղվա օրվա համար այդ պայքարները մեծ դեր չեն խաղում: Մեզ մոտ կան մեծ ու փոքր, արհեստական ու բնական տարբեր խնդիրներ, որոնց շուրջ ձևավորվում է պայքարող խումբ: Բայց այնտեղ կարող են լինել և կարգին մարդիկ, և ծախվածներ, և ակտիվ ապուշներ: Փաստորեն, ազգի առողջ ուժերը տրոհվում են այդօրինակ խմբերում, իսկ այնտեղ սկսում են աշխատել միայն ծախվածներն ու ակտիվ ապուշները: Ասածս այն է, որ պետք է չհրապուրվենք տարբեր հարցերում պայքարելով, քանի որ այդկերպ դատապարտված ենք ընդհանուր ճակատ չձևավորելուն:Ավելի լավ երկիր ունենալու համար, այսօր մենք մի խնդիր ունենք, պետք է միջին խավը միանա և մեկ խիզախ առաջնորդ գտնենք, եվ այն ժամանակ մենք կհաղթենք ցանկացած բռնապետություն:Իսկ ով է այդ առաջնորդը,մեր կուսակցությունը պատրաստ է համագործակցելու բոլորի հետ:Դա շատ լուրջ հարց է կապված մեր ու մեր ազգի փայլուն ապագայի համար:Կարեվորագույն ծրագրերից մեկն այն է որ պիտի ունենանք պետություն առանց ոստիկանների:

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS
    DELEA
    30 Հունվարի 2015 թ.,Բարսելոնա, ԻՍՊԱՆԻԱ ԿԵՑՑԵ՛ ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ —————————————————————– Ընդհանրապես, հայերս գերադասում ենք լինել այլոց որոշումների ներքո կամ, ավելի վատ, թաքնվել այս կամ այն պետության «փեշի տակ»:Մենք կարող ենք շատ գեղեցիկ լացել կամ մոմ վառել հնազանդ հարսի նման:Ավելի լավ երկիր ունենալու համար պետք է միջին խավը միանա և մեկ խիզախ առաջնորդ գտնի՞:Իշխանությունից բացի մենք պարտավոր էինք նաև ընդդիմություն ունենալ: Իսկ ինչո՞վ է զբաղված այսօրվա ընդդիմությունը: Այսօր իշխանությունը և ընդդիմությունը ստեղծել են փակ «ակումբ», որի անդամները տարբեր ժամանակներում քաղաքական բարձր պաշտոններ են ունեցել: Նրանք մե´կ իշխանավոր են, մե´կ ընդդիմադիր և անընդհատ միևնույն երգն են երգում, պայքար,պայքար մինչեվ վերջ:Իսկ երբ ժողովուրդը տեսնում է, որ այլևս հույս չկա` արտագաղթում է:Հոգնել է քո երգից ժողովուրդը Լեվոն Տեր-Պետրոսյան, զիջի քո տեղը արժանի մեկին, որ կտանի Հային փրկության: Դաշինք կազմած որոշ ազատամարտիկներ, մոռացել են որ ընդամենը երեկ ծառայում էին այդ նույն ռեժիմի բլոկի մեջ, իսկ ինչ պատահեց,ով խլեց ՁԵՐ փայ ոսկոռն որ հիմա դարձել էք ընդդիմություն եվ հաչում էք ՁԵՐ տերերի վրա:Միթե հասկացաք որ ու այլեվս դուք պետք չեք նրանց ,դա անբարոյական է ինչպես ասում էր սպարապետը: Իսկ երբ կրակում էիք այդ նույն ժողովրդի վրա. որ ընդամենը ուզում էին պահել իրենց իրավունքները, գոնե զգում էիք ինչ էք անում:Իսկ դուք սառնարյուն վիշաբի նման հարձակվեցիք ոստիկանների հետ միասին այն ժողովրդի վրա,որ տեսէլ է մութ ու խավար գիշերներ,որ Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Ձեր կողքին ու չի լքել Հայաստանը, հավատալով հաղթանակին ու վաղվա օրվան, որ իր զավակները ապագա կունենան:Ամոթ… Եկեք հիշենք սպարապետի խոսքերը -Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ուրեմն եկենք ճիշտ հասկանանք իրար:Երբ մեր ճակատագիրը վերցնում ենք մեր ձեռքը, հաղթում ենք, հակառակ դեպքում` պարտվում ենք:Երբ մեր այսպես կոչված վերնախավը հաճախ հայ ժողովրդին է մեղադրում,մոռանում է, որ ժողովրդի կրթվածության,գաղափարախոսության և, ընդհանրապես, դեմքի պատասխանատուն տվյալ ազգի էլիտան է: Ինչպիսին էլիտան է, այնպիսին էլ ժողովուրդն է: Դա էլիտայի սուրբ պարտականությունն է: Այն պետք է գլխով պատասխան տա սեփական ազգի կրթվածության և մակարդակի համար և ոչ թե 23 տարի քաղաքականություն-քաղաքականություն խաղա:Ցեղասպանության դեպքում էլ էր նույնը:Մեր շատ «խելոք» էլիտայի զգալի մասը հայտարարեց, որ եվրոպական կրթություն ստացած և առաջադեմ թուրք իշխանավորների հետ կարող ենք միասին ապրել: Այդպիսով փորձեցին երիտթուրքերի հետ դաշնակցել: Եվ ահա, 1909 թվականին տեղի ունեցան Ադանայի ջարդերը, որից այդպես էլ դաս չքաղեցինք: Ասացինք, դե նոր են եկել իշխանության, ամեն ինչին չեն տիրապետում և շարունակեցինք մեր բախտը կապել ուրիշների` այն էլ վոխերիմ թշնամու հետ: Ընդհանրապես, դարերով վստահել ենք մե´կ Հյուսիսին, մե´կ Արևմուտքին կամ էլ ռուսին,որ հիմա շատերը այն կարծիքին են որ ռուսն է պահում մեր սահմանը թուրքից:Ոչ, այսպես չէ, այսօր 21 -րդ դարում, թուրքը առանց ՆԱՏՈ-ի թույլտվությամբ չի կարող հարցակվել Հայաստանի վրա, իսկ ռուսն ինչ է անում սահմանի վրա,հա իհարկե եթե լիներ հայ սահմանապահն, ապա այսօր Գյումրու Ավետիսյանների ընտանիքը կապրեր իր կյանքով եվ չէր լինի իր վաղեմի բարեկամ թուրքի պատվերը:Ամբողջ ազգով գոռում էք տվեք զինվորին,տվեք այդ մարդասպանին,մենք էնք դատելու:Ես հարիֆն նույնիսկ չի հիշում ինչ է եղել,որովհետեվ եղել է դեղի ազդեցության տակ իսկ գորշ գալերն իրենց գործն արին ու նորից դուրս եկան մեր երկրից, այդ նույն ռուսի պահած սահմանի հատվածից:Նույնիսկ չեմ ուզում հավատալ որ պատերաղմ հաղթած մեր ազգն մինչեվ հիմա հավատում է տատիկի հեքիաթներին: Դրսի ազդեցությունը մեծ է Հայաստանի վրա:Քայց դա չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: Ոչ պակաս քայքայիչ է նաև Արևմուտքի և Եվրամիության ազդեցությունը: Կայսրությունները պետությունների ձևավորման նոր ուժեր չեն ուզում: Նրանք ցանկանում են միայն կառավարման օբյեկտ պետություններ ունենալ, քանի որ սուբյեկտ պետությունները լրացուցիչ գլխացավանք են իրենց համար: Սակայն ներքին գործոնն էլ է մեծ:Այսօր աշխարհում պայքար է գնում յուրաքանչյուր տարածաշրջանի, պետության և ուժի համար: Դա կայսրությունների գործելաոճն է: Այն իրական վերնախավը, որն իրականում գոյություն ունի, պետք է առաջնորդ մարդիկ ձևավորի և նոր լիցք հաղորդի սեփական ազգին: Ինչ վերաբերում է մասնավոր պայքարներին, ապա այդտեղ, իհարկե, շատ են ազնիվ մարդիկ, բայց ընդհանուր առմամբ վաղվա օրվա համար այդ պայքարները մեծ դեր չեն խաղում: Մեզ մոտ կան մեծ ու փոքր, արհեստական ու բնական տարբեր խնդիրներ, որոնց շուրջ ձևավորվում է պայքարող խումբ: Բայց այնտեղ կարող են լինել և կարգին մարդիկ, և ծախվածներ, և ակտիվ ապուշներ: Փաստորեն, ազգի առողջ ուժերը տրոհվում են այդօրինակ խմբերում, իսկ այնտեղ սկսում են աշխատել միայն ծախվածներն ու ակտիվ ապուշները: Ասածս այն է, որ պետք է չհրապուրվենք տարբեր հարցերում պայքարելով, քանի որ այդկերպ դատապարտված ենք ընդհանուր ճակատ չձևավորելուն:Ավելի լավ երկիր ունենալու համար, այսօր մենք մի խնդիր ունենք, պետք է միջին խավը միանա և մեկ խիզախ առաջնորդ գտնենք, եվ այն ժամանակ մենք կհաղթենք ցանկացած բռնապետություն:Իսկ ով է այդ առաջնորդը,մեր կուսակցությունը պատրաստ է համագործակցելու բոլորի հետ:Դա շատ լուրջ հարց է կապված մեր ու մեր ազգի փայլուն ապագայի համար:Կարեվորագույն ծրագրերից մեկն այն է որ պիտի ունենանք պետություն առանց ոստիկանների: ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS DELEA

  7. Gagik says:

    «Երբ մեր ճակատագիրը վերցնում ենք մեր ձեռքը, հաղթում ենք, հակառակ դեպքում` պարտվում ենք» – լավ է ասված։ Պետք է կարողանանք ուժեղ լինել, այդ իմաստով պատմությունը մեզ բազմաթիվ անգամ դասեր է տվել, կարծում եմ՝ դասավանդումն ավարտված է, կոնկրետ ու
    ճիշտ գործողությունների ժամանակն է

  8. Հակոբ Աբրահամյան says:

    Այսպիսի հոդվածներ չի կարելի գրել: Նախագահը, Կաթողիկոսը, Դրոշը և Հիմնը բացարձակ մեծություններ են: Այս ձևով դուք ազգին ու ազգի պատմությանն եք վիրավորում: Ձեր ջանքերը կառուցողական ոլորտներում դրսևորեք՝ ի նպաստ հայրենիքի բարգավաճմանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031