karabakh-life-ի խմբագրություն է դիմել ՀՅԴ նախկին անդամ Արամ Գևորգյանը` ՀՅԴ Արցախի կառույցների անդամների հայտարարության հարցով:
«Հրապարակվել է մի հայտարարության, որից ես բացարձակ տեղյակ չեմ»- տեղեկացրել է Ա. Գևորգյանը, ով արդեն երեք տարի լքել է դաշնակցության շարքերը:
«Երկու օր առաջ ինձ է զանգել Վահան Բադասյանը և ասել, որ որոշել են հավաքվել ` տղաներով, ինձ էլ են հրավիրում:
Ես այդ հանդիպմանը չեմ գնացել և, նույնիսկ, տեղյակ չեմ, թե ինչ հանդիպում է եղել: Միայն այսօր եմ լսել ընկերներիցս, որ համացանցում հայտարարություն կա, որի տակ, իբր, ես էլ եմ ստորագրել: Սա մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է իմ հանդեպ: Ամոթ է, պարզապես»- վրդովված ասել է շինարար Ա. Գևորգյանը:
Կարդացեք նաև
Նույնն է իրավիճակը նաև Արցախի մի խումբ ազատամարտիկների հայտարարության հետ կապված, որի տակ նույնպես հայտնվել Ա. Գևորգյանի անունը` առանց իր տեղեկության:
karabakh-life-ը փորձեց ճշտել Արամ Գևորգյանի դիրքորոշումը «Հիմնադիր խորհրդարանի» գործունեության առնչությամբ:
Մանրամասները կարող եք կարդալ` karabakh-life-ի կայքում