Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը գնել է օֆշորային սկանդալում ներգրավված գործարարի ունեցվածքը

Հունվար 29,2015 21:43

Օֆշորային հայտնի սկանդալի զոհ, գործարար Փայլակ Հայրապետյանի տվյալներով, «Ամերիաբանկում» գրավադրված իր ունեցվածքի կեսը գնել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը):

Փայլակ Հայրապետյանը չի հասցրել նույնիսկ հայց ներկայացնել դատարան՝ բանկում գրավադրված իր սեփականության վաճառքի վրա արգելք դնելու պահանջով:  Նրա խոսքով, դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիաբանկը» չնչին գներով վաճառքի է հանել իր ունեցվածքը.«Գրավադրված էր Ջերմուկի մարզամշակութային համալիրը, մեկ ուրիշ հյուրանոց համալիր, իմ տղայի առանձնատունը, Քոչարի հասցեում գտնվող երկու շենքերը: Հիմա սաղ մաս-մաս արել, վաճառել են, իրար մեջ բաժանել»:

Բանկում դեռ գրավի տակ մնացած ունեցվածքն էլ փրկելու համար առաջիկա օրերին մտադիր է դիմել դատարան, հույս ունի՝ կհասցնի:

Մեր հարցին, թե ինչ նորություն կա սկանդալում ներգրավված ու կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի հարցաքննություններից, Փայլակ Հայրապետյանը պատմեց, որ Սուքիասյանը մի քանի անգամ հաստատել էր, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Հայ-Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները ինքն է կեղծել. «Բայց դատախազն ասաց, որ նման բան հնարավոր չէ, եթե նրանք իրենց փաստաթղթերը հաստատված չուղարկեն կամ չգնան ստորագրեն: Էնքան մութ բան կա այս գործում»:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։

Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայ տղամարդը հայ տղամարդուն է միայն քցում: «Քցելը» դարձել է ազգային վարքագիծ: Դե բայց, իհարկե, միշտ «թուրքն է մեղավոր»:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031