Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր Գյումրու թատրոնում բանակի օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ 102-րդ ռազմաբազայից սպաների փախուստի դիմելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, ինքը մշտական կապի մեջ է թե 102-րդ ռազմաբազայի ղեկավարության, և թե սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, և ամեն մի նման տեղեկություն լսելուն պես, անմիջապես ճշտում է նրանցից:
Ֆելիքս Ցոլակյանի կարծիքով, գյումրեցիների մոտ վախ ու խուճապ առաջացնող այդ խոսակցություններին վերջ դնելու մի ճանապարհ կա, այն է` անմիջապես կապվել Շիրակի մարզային ոստիկանության պետի հետ, նրանից իմանալ պատասխանը ու տարածել: Այլապես, ըստ մարզպետի, ստացվում է, որ ինչ-որ մեկը իր հիվանդ երևակայությամբ խաղում է խաղաղ մարդկանց զգացմունքների հետ, ասենք երեխաներին դպրոց են ճանապարհում ու հանկարծ նման տեղեկություններ լսում:
Aravot.am-ը Շիրակի մարզպետից հետաքրքրվեց, մի՞թե ոստիկանական ուժերը Գյումրիում կենտրոնացնելը կատարվել է քաղաքի բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ լուրջ կասկածներ կան, թե Պերմյակովը մենակ չի գործել, այսինքն` ստացվում է , որ նրա հանցակիցները ազատության մեջ են: Մարզպետն ասաց, որ ինքը նման տեղեկությունների չի տիրապետում, ոստիկանության փոխարեն չի կարող պատասխանել:
Ըստ մարզպետի, Պերմյակովի մենակ չլինելը վարկածներից մեկն է, կան այլ վարկածներ ևս, և դա պարզելը քննության գործն է, որին ինքը չի կարող խառնվել, միջամտել: «Ես իմանում եմ այն, ինչ իմանում եք դուք, որովհետև քննությունը կատարվում է, ընթացքի մեջ է , և եթե մի բան ավելի իմանում եմ, ապա խոսակցության մակարդակով, որևէ պաշտոնական բան ես չգիտեմ»:
Կարդացեք նաև
Իսկ ինչպե՞ս է գնահատում մարզպետը նախաքննության թափանցիկությունը, մի՞թե երկու շաբաթը բավարար չէր պատասխանելու այն հարցին` Պերմյակովը մենա՞կ է եղել, թե՞ այլ հանցակիցներ է ունեցել: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, նախաքննական մարմնի վրա ժամկետներ դնել պետք չէ` մեկ կամ երկու շաբաթ կամ տաս օր, անհրաժեշտ է ունենալ հստակ պատասխաններ , նոր տեղեկություն տրամադրել, այլապես «վռազեն մի բան ասեն, հետո հերքեն, չի կարելի այդպես»:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարց՝ ի՞նչու Պերմյակովը ՀՀ իրավասության ներքո չէ: Ի՞նչու չեք կատարում ՀՀ օրենքը:
Ռուսական 201 ռազմակայանը ռուսների փոխարեն կհամալրվի թաջիկներով
https://rss.novostimira.com/n_6864427.html
2 սպանված 201 ռուսական կայանի վայրում
служащие 201 РВБ имеют дипнеприкосновенность и в случае происшествий, должны быть наказаны по требованиям Российского законодательства.
https://novosti-tadzhikistana.ru/voennosluzhashhie-201-rvb-podozrevayutsya-v-ubijstve-taksista/