Ֆեյսբուքյան իր էջում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հետեւյալ գրառումն է կատարել.
«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են անհրաժեշտ հաղթանակները, անգամ մտացածին եւ պղպջակավոր, երբեմն անգամ նրանց աչքին անօդաչուներ են երեւում։ Մեր հավաստի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչուն։ Ադրբեջանի գործընկերները շփոթվել են եւ շուտով այդ հարցի շուրջ նոր տեղեկություններ կհայտնվեն»։