Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ի՞նչ շոու են ուզում սարքել էդ մարդիկ». ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի արձագանքը ավտոերթին

Հունվար 29,2015 20:50

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի բնորոշմամբ, Հիմնադիր խորհրդարանի՝ Արցախում ավտոերթ անցկացնելու նախաձեռնությունը տարօրինակ է:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամները պատրաստվում են ավտոերթով Արցախ գնալ:

Շարժումը տեղեկացրել է, որ արցախյան ավտոերթի ընթացքում, ինչպես հանրապետության մյուս մարզերում, իրազեկելու են Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, փողոց դուրս գալու, օտարին ծառայող ու սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու և երկրի ապագաղութացման ու ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարի գործնական քայլերն սկսելու ծրագրի մասին:

Միևնույն ժամանակ՝ արցախյան ավտոերթի ընթացքում ավելի շեշտադրված են լինելու ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով Արցախը մաքսակետով ՀՀ-ից տարանջատելու և օտարի քմահաճույքին հանձնելու աղետալի հետևանքների, ինչպես նաև ազատագրական պայքարի հաղթանակի շնորհիվ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորվելու միջոցով նշված վտանգները չեզոքացնելու հեռանկարի վերաբերյալ տեսակետները:

«Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, ընդհանրապես որեւէ կապ չունի, կամ Արցախը ներկայացնել Հայաստանի մարզ, քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյունից ճիշտ չէ: Ինչ մաքսակետի մասին է խոսքը, մաքսակետ չկա, ինչի՞ մասին են խոսում: Ո՞վ է ասել, որ մաքսակետ է լինելու»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, որոշ մարդիկ նմանատիպ շարժումներով անձնական խնդիրներ են լուծում: Նա վստահեցրեց, որ արցախցիները դեմ են նման երթերին. «Բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է նման ավտոերթին, նման քաղաքականությանը: Մեզ համար անհասկանալի է՝ ինչ են ուզում այդ մարդիկ, ինչ նպատակներ են հետապնդում, էդ ի՞նչ շոու են ուզում սարքել էդ մարդիկ: Արցախի բնակիչների համար նման շոուները անընդունելի են: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, հակառակորդն ամեն վայրկյան խախտումներ է կատարում ու հանկարծ անհասկանալի երթ:

Անհասկանալի է նաեւ նրանց նախաձեռնությունը ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին: Ցեղասպանության 100 ամյակը կապել քաղաքական պայքարի հետ, ընդհանրապես անթույլատրելի է: Այդ օրը ամբողջ հանրությունը պետք է ոգեկոչի ազգի հազարամյակների պատմության մեջ եղած ամենամեծ ողբերգությունը, ու դա կապել ներքաղաքական խնդիրների հետ բարոյական տեսանկյունից շատ սխալ քայլ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ի՞նչու է «շոու»: Եթե «Արցախը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ընդհանրապես որեւէ կապ չունի», ապա ուրեմն բարի եղեք ու պատասխանե՛ք, թե ՀՀ զինվորները Ո՞Ր իրավական հիմքի վրա են ծառայում (և վիրավորվում/զոհվում) Արցախում:

    Կամ հենց դու՛ք էլ ՀՀ անձնագրո՞վ չեք ճանապարհորդում:

    • Arayik Gharibyan says:

      Հիմա ի՞նչ՝ դրեք Հայաստան-Արցախ բոլոր կապերը՝ գաղտնի, ոչ գաղտնի, արեք հասարակական քննարկման առարկա ու թող թշնամին ձեզնից ինֆորմացիա ստանա: Էլ ինչի՞ է հետախուզական դիվերսիաներ անում: Չի՛ կարելի, խելքի եկե՛ք:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հակառակորդն արդեն 25 տարի «ամեն վայրկյան խախտումներ է կատարում» ու դեռ 25 տարի էլ շարունակելու է. ուրեմն Հայաստանում (Արցախը ներառյա՛լ) օրենք ու դեմոկրատիա չպիտի՞ լինի:

  3. david says:

    заговорил секретарь лаврова

  4. Stepan says:

    եթե Արցախի բնակչության մեծ մասը դեմ էր այդ երթին, առավել ևս, թող տնից դուրս չգային, այդ ժամանակ երթի մասնակիցները կհասկանային, որ իրենց չեն ընդունում.

  5. Հարութ says:

    Ասենք թե շոու էր. շոուի համար էսպիսի նախճի՞ր են իրագործում։ Դե հենա գնացեք ու ամեն օր սերժիկին սատկացրեք. ամեն օր շոու ա անում։

  6. Ներսես says:

    Երբ, որ ժողովուրդը բողոքում է, այդ ժամանակ զարմանալիորեն սահմանում անհանգիստ է լինում։ Կա՞րծում եք պատահական է։ Կա՞րծում եք հենց մեր մոտ խառը իրավիճակ է, նշանակում է թույլ ենք, իրենք էլ առիթավորվում են։ Օրինակ Մարտի 1, 2008։ 2008-ին նախագահական ընտրությունները անցնում էին կոշտ բևեռացման պայմաններում, այսինքն միայն մեր մամուլին հետևելը բավական էր, որ թուրքերը հասկանաին, որ բախում լինելու հավանականությունը մեծ է։ Իրենք եթե չասենք ամիսներ ապա շաբաթներ ունեին հարձակվելու նախապատրաստվելու համար։ Իսկ Մարտի 1ին երբ իմացան մեր նորությունները անցան հարձակման։ Եթե հարձակման պետք է անցնեին Արցախ զավթելու համար, ապա պետք է լայնածավալ գործողություններ սկսեին, հրետանային նախապատրաստություն, հետո զրահատանկային միավորումներիվ ռազմաճակատի ճեղքում։ Դա այնպիսի բան չեր 1-2 օր տևեր, իրենք պետք է գոնե մի շաբաթ ինտենսիվ կռվեին։ Այդպիսի բան ե՞ղել է, ոչ։ Ասեմ իմ կարծիքը, Հայաստանի ղեկավարությունը զանգել են Ալիևին ու խնդրել են մի թեթև դիվերսիա անել, որ մեր ժողովրդի վրա մուննաթ գալով հանգստացնեն։ Այդքան բան։ Բա Ձեր կարծիքով ինչի են ուղղաթիռները ադրբեջանական դիրքերի համարյա վրայով թռնում, որ իրավիճակը լարեն։ Որ ժողովուրդին զբաղեցնելու նյութ լինի, թե չէ կարող է իշխանափոխություն ուզենք, բա կարելի է․․․ Բա Գյումրու դեպքերի վրա ինչի են այսքան երկար դիվերսիաները շարունակվում, որովհետև ժողովուրդը երկար չի հանգստանում։ Այնպես, որ եթե ուզում եք մեր երիտասարդները չզոհվեն, իշխանություններին է պետք փոխել, ոչ թե իրենց թատերական սցենարին հետևել․․․

  7. ռոզա says:

    այսինչ նէխած հոտած հակահայկական որոշումներ են ընդունում ղարաբաղցիք սա չատ ջուր է քաշելո եթ այդպես է ինչու հայաստանցի երիտասարդը պեդք է ծառայի սահմանում ոչ մի դէպքում արդեն վդանգավոր իրադրություն է ստեղծվում թող արցախցիք զոհվեն այնտեղ ուեթե արցախը պեդք է տան ատրբեջանին թող տան բայց մեր զիվորը պեդք է մնամեր սահմանում

  8. Սօնա says:

    Ժողովուրդ միթե չեք հասկանում ,որ մեր թշնամու ուզածն էլ հենց դա է, որ սեպ խրվի երկու կողմերի միջև, ամոթ է , սթափվեք:Չեմ հավատում, որ այնքան հիմար եք, որ չեք հասկանում, որ առանց Արցախի Հայաստան չի կարող լինել, Ադրբեջանի նպատակը ոչ թե Արցախն է, այլ ամբողջ Հայաստանը:Մի քիչ շատ կարդացեք, թերևս ձեր թերությունն ու անտեղյակությունը չկարդալու և անխոհեմ լինելու մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031