Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակում նշվել է հաղթանակած բանակի տոնը

Հունվար 29,2015 19:45

Հունվարի 28-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում հանդիսավորությամբ նշվեց հայոց բանակի տոնը: Ժամը 11-ին միջոցառման մասնակիցները՝ Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շարոյանի գլխավորությամբ  ծաղիկներով այցելեցին գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձան:

Վ. Շարոյանի հայրը՝  մահապարտների դասակի հրամանատար, կապիտան Գարեգին Շարոյանը զոհվեց Վաղուհասում, 1992թ. սեպտեմբերի 21-ին: Գյուղապետի  եղբայրը՝ ավագ լեյտենանտ  Վահագն Շարոյանը զոհվեց 2002թ. դեկտեմբերի 11-ին, Կոթի գյուղի պաշտպանական դիրքերում:

280120151444

Բանակի օրվա կապակցությամբ Հաղթանակում կայացավ շախմատի մրցաշար, որը կազմակերպել էր  գյուղի դպրոցի շախմատի ուսուցիչ Ռուսլան Խաչատրյանը, հովանավորել՝ գյուղապետ Վ. Շարոյանը: Մրցաշարի հաղթողին, 2-րդ, 3-րդ տեղեր զբաղեցնողներին հանձնվեցին հուշանվերներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իսկ Տավուշի մարզպետարանն ու իր մարզպետ Հ.Աբովյանն ինչպիսի միջոցառումներ են նախատեսել կամ նախատեսել են արդյոք?: Տավուշի մարզի ողջ բնակչությունն իրենց ազատամարտիկների հետ միասին հսկայածավալ ներդրում ունեն մեր սահմանների պաշտպանության ու բանակաշինության գործում և առավել քան այլոք, գնահատանքի են արժանի, սակայն ինչպես նախկին մարզպետ Ա.Ղուլարյանը, այնպես էլ ներկայիս մարզպետը, բանից պարզվում է , նույն ՛՛խրամատից՛՛ են դուրս եկել…:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031