Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այն հարցին, թե տուժող կողմը բողոքարկելու մտադրություն ունի, ասաց. «Վարդան Պետրոսյանն իր ճառում ասաց, թե ամեն ինչր արվում է, որպեսզի հնարավորինս ձգձգվի իր կալանքի տակ մնալը: Եթե տուժողները բողոքեցին, ընդունենք, որ Վարդան Պետրոսյանը ընդունենք երկու ամիս էլ ավել մնաց մինչեւ ապրիլ: Օգուտը դրանց ինչումն է: Անկեղծ չեմ հասկանում: Երկու ամիս բերդում սահելով դրանից ո՞վ է օգտվելու, մի հատ կարող է մեկը պարզաբանի»:
Մինչ դատավճռի հրապարակումը «հավաստի աղբյուրների» հիման վրա լրատվամիջոցներում տարածվածի վերաբերյալ էլ պաշտպանն ասաց. «Ելնելով նրանից, որ դատարանը հրաժարվել էր արդարադատություն իրականացնելուց, տրամաբանությունը հանգել էր, որ հաստատ կլինի մեղադրական դատավճիռ»:
Վարդան Պետրոսյանի դատավճռի հրապարակմանը մասնակցում էին բազմաթիվ մտավորականներ:
Կարդացեք նաև
Տուժող Հակոբյաններն այս անգամ դատարան չէին ներկայացել, նրանց ներկայացուցիչներից ներկա, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանն էլ, հրապարակումից անմիջապես հետո հեռացավ:
Գրեզելդա Ղազարյանն Аravot.am-ին ասաց. «Ես այս պետությունից ամեն ինչ սպասում էի: Որ այսքան ժամանակ պահում էին, ամեն բան սպասում էի: Լիսկան մի օր չնստեց: Լիսկայի լակոտն էլ դուրս եկավ: Ես չեմ սպասում արդար դատաքննություն: Ընկել էր ձեռները, պիտի պատժեին: Երկար էին սպասում այս օրվան:Հասան իրենց մուրազին:
Ափսոս է այդ տաղանդը: Իհարկե, շատ ցավալի դեպք տեղի ունեցավ:Սարսափելի է, բայց ավտովթարը մնում է ավտովթար:Վարդանն ասաց՝ ես Ձեր փոխարեն էլ եմ նստում: Իրենք մեղավոր լինեն, բայց ոչ մի պատասխանատվություն չկրեն, իսկ Վարդանը՝ նստեր»:
«Նախախորհրդարանից» Գարեգին Չուքասզյանն ասաց. «Ամբողջ ընթացքին հետեւել եմ: Պատմությունը նոր պատմություն չի: Բազմաթիվ անգամներ տեսել ենք, թե ինչպես է բազմաթիվ մարդկանց այս անթուփությունների գումարը բարդվում մի հոգու վրա:
Դա լինում է ընտրյալ անձնավորություն,տվյալ դեպքում՝ գործ ունենք ընտրյալ մարդու հետ:Ես չգիտեմ, ինչ հրաշքով է մնացել մեր մեջ Վարդան Պետրոսյանը այսքան տարիների ընթացքում,բայց բազմաթիվ սեփական թերարժեքությունը գիտակցող ու չգիտակցող մի ամբողջ բազմություն մի տարուց ավել շարունակական հոգեբանական նվաստացման էր ենթարկում նրան: Դա այն պատճառով, որ Վարդանը ընտրյալ անձնավորություն է»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մի կողմից, բացայայտում է թէ իբրեւ թէ հինգ տարի բանտարկութիւնը, իրականութեան մէջ, լինելու է տակաւին միայն երկու ամիս: Յետոյ ասում է՝ դեհ, տակաւին այդ երկու ամիսի՞ն ել ինչ պէտքը կայ… Այսպիսի «փաստաբանները» ուրտեղի՞ց են ստանում իրենց վկայագիրները…