Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «ԵԽԽՎ-ում Հայաստանը քայլ արեց իրեն խաղից դուրս չհանելու համար»

Հունվար 29,2015 19:15

«Չեմ կարծում, որ քվեարկության արդյունքում էական փոփոխություններ կլինեն»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում հունվարի 28-ին տեղի ունեցած քվեարկությանը` ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքի շուրջ, ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքական քայլերը եւ  անկախ նրանից, թե Հայաստանն ինչպես է քվեարկել ` ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ճակատագիրը կանխորոշված էր. «Հայաստանն ուղղակի քայլ արեց իրեն խաղից դուրս չհանելու համար, այլ է Ադրբեջանի պարագան` այնպես դասավորվեց, որ առանց այն էլ Ադրբեջանն արդեն լուրջ կոնֆլիկտ ունի Արեւմուտքի հետ` կապված իր ներքին քաղաքականության հետ, նա դա էլ փորձեց օգտագործել չափազանց անհաջող ձեւով, որպեսզի եւս մեկ անգամ կշտամբի Արեւմուտքին եւ Արեւմուտքին հակառակ քայլ անի, բայց դա որեւէ բանի չբերեց»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով` քվեարկությունը քայլ էր առաջ. «Համենայն դեպս չկրկնվեց գոնե այն խայտառակությունը ՄԱԿ-ում, երբ Հայաստանը կանգնեց Զիմբաբվեի եւ նման կարգի այլ պետությունների կողքին, երբ դեմ քվեարկեց Ռուսաստանին դատապարտող բանաձեւին: Հիմա Հայաստանը գոնե փոքր, աննշան քայլ կատարեց երեսատեղ թողնելու համար»:

Հիշեցնենք` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներից քվեարկությանը մասնակցել են Նաիրա Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Մհեր Շահգելդյանը: Նրանք «ձեռնպահ» են քվեարկել: Իսկ Ադրբեջանի պատվիրակության անդամները զեկույցին «դեմ» են քվեարկել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031