Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի անդամները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը

Հունվար 29,2015 18:50

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը

Այսօր՝ հունվարի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը (Նախագահի ելույթն ամբողջությամբ կարող եք տեսնել՝ հետևելով հղմանը. https://www.president.am/hy/press-release/item/2015/01/29/President-Serzh-Sargsyan-participation-100th-anniversary-of-the-Armenian-Genocide-session/):

Պետական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա էին տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանձնաժողովի անդամները քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը, ներկայացրեցին նախատեսված ոգեկոչումների ծրագրերը: Հանձնաժողովի անդամները միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։

DSCF5684

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքում արդեն իրականացված աշխատանքների արդյունքները,  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց մինչև օրս 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կատարված և առաջիկայում կատարվելիք մշակութային ծրագրերի մասին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ կրթական ծրագրերին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկություններ հաղորդեց 2015 թվականին նախանշված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ:

Նիստին ներկայացվեցին նաև այլ հարցեր։

Նիստի ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ թողարկված դրոշմանիշերի մարման արարողություն և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մետաղադրամների պաշտոնական ներկայացում։

Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը գումարել ընթացիկ տարվա աշնանը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031