Այն բանից հետո, երբ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ՀՀ նախագահի նստավայրի առաջ, ճեղքելով ոստիկանների պատը անցան նախագահականի մայթ, րոպեներ անց, «դեպքի վայր» ժամանեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը` իրադրությունն անձամբ վերահսկելու: Իր ենթականերին ցուցումներ տվող Երեւանի ոստիկանապետից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ոստիկաններն այդպես օպերատիվ կերպով չկարողացան բռնել Գյումրիում մի ամբողջ ընտանիք ոչնչացրած ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովին, երբ նա փախուստի մեջ էր: Պարոն Կարապետյանը հիշեցրեց, որ ինքը Երեւանի ոստիկանապետն է եւ Պերմյակովին բռնել-չբռնելու հետ կապ չունի:
Աշոտ Կարապետյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ