Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի այսօր հրապարակած դատավճռի համաձայն, հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց դերասան Վարդան Պետրոսյանը: Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Պատժի սկիզբը հաշվել 2013թ.նոյեմբերի 6-ից:
Իրեղեն ապացույցները՝ ցայտապահպանիչները, պլաստմասե բեկորները, սպիտակ գույնի ներկանյութը կոչնչացվեն:
Կարդացեք նաև
«Նիվան» եւ ԲՄՎ ավտոմեքենաները, զննությամբ հայտնաբերված բջջային հեռախոսները կվերադարձվեն տերերին:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ.Բալոյանի եւ Զ.Վարդանյանի կողմից ներկայացված քաղհայցը Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժող Տաթեւիկ Հակոբյանի 9 միլիոն 798 213 , Արթուր Հակոբյանի՝ 145 800 ՀՀ դրամ, որպես հանցագործության հետեւանքով նրանց առողջությանը պատճառված նյութական վնասի բռնագանձման պահանջի մասին, թողնել առանց քննության:
Իրավահաջորդների ներկայացված քաղհայցը հօգուտ տուժողներ Արթուր Հակոբյանի 1 000 000 դրամ, Էմմա Հակոբյանի` 250 000 դրամ, Հայկ Հակոբյանի` 250 000 դրամ,Տաթեւիկ Հակոբյանի` 250 000 դրամ, իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի 400 000 դրամ, Աննա Կարապետյանի 400 հազար դրամ որպես փաստաբանին խելամիտ վարձատրության վճարի հատուցման պահանջի մասին, թողնել առանց քննության:
Դատարանը բավարարեց քաղհայցվորի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանի՝ գյուղնախարարության կողմից լիազորվածի քաղհայցը,եւ Վարդան Պետրոսյանից հօգուտ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի բռնագանձել մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ:
Վ.Պետրոսյանից կբռնագանձվի նաեւ դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18 825
դրամը, ապրանքագիտականի համար՝ 33 600 ՀՀ դրամ դատական ծախսերը:
Ապահովելու նպատակով Վ.Պետրոսյանի գույքի վրա դրված արգելանքը թողնել անփոփոխ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ