Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է հավասարակշռություն հաստատի խոսքի ազատության և ատելության խոսքի միջև

Հունվար 29,2015 17:43

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), միջամտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ներկայացված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին, կոչ է անում հավասարակշռություն հաստատել խոսքի ազատության և ատելության խոսքի միջև:

Փարիզ-Ստրասբուրգ, հունվարի 28-ը, 2015թ.: Այն պարագայում, երբ միջազգային համատեքստում խոսքի ազատությունը զգալիորեն վտանգի է ենթարկվում, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խոսքի ազատության և ատելության խոսքի (ներառում է նաև ժխտողականությունը) միջև երկընտրանքը լուծելու եզակի հնարավորություն է ընձեռում: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան միջամտել է գործին որպես երրորդ կողմ, ներկայացնելով գրավոր դիտարկումներ` նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտողական ճառերն և ատելությամբ լի հռետորաբանությունը պարունակում է բռնության անժխտելի մի վտանգ և այդպիսով կարող է հիմնավորվել խոսքի ազատության սահմանափակումը:

«Հաշվի առնելով Եվրոպական նախադեպային իրավունքի հակասականությունը, որը տարակուսանքի աղբյուր է հանդիսանում, ինչն իր հերթին վտանգի է ենթարկում գաղափարների և ժողովրդավարական բանավեճերի անխոչընդոտ ձևավորումը՝ Դատարանին կոչ է արվում պաշտոնապես սահմանել այն պայմանական սկզբունքները, որոնցով այն պարտավոր է առաջնորդվել, ինչպես նաև սահմանել մեկնաբանման այն չափանիշները, որոնցով անդրդվելիորեն պաշտպանվում է խոսքի ազատությունը և պատմական քննարկումները՝ բացառելով ժխտողականության և ատելության խոսքի ծաղկումն ու անպատժելիությունից օգտվելու հնարավորությունը»,- իր խոսքում նշեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Քարիմ Լահիջին:

Բազմաթիվ համաժողովների ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու փաստը հերքած թուրք Դոգու Փերինչեքը, ով Շվեյցարիայի դատարանների կողմից դատապարտվել էր ռասայական խտրականության համար, դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը բավարարել էր նրա հայցադիմումը՝ հանգելով այն եզրակացությանը, որ Կոնվենցիայով պաշտպանված նրա՝ խոսքի ազատության իրավունքը խախտվել է:

Իրավունքների չարաշահման մեղադրանքը հանելու (ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից պաշտպանված իրավունքների և ազատությունների սահմանափակման միակ հիմնավորումը կլիներ) և Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված՝ խոսքի ազատության իրավունքի խախտում ճանաչելու համար Դատարանը որոշել էր, որ հայցվորի կողմից ասվածը հայ ժողովրդի նկատմամբ բռնություն կամ ատելություն հրահրող խոսք չէ, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարող ռասայական ատելություն սերմանել: Դատարանի Մեծ պալատի կողմից գործի վերաքննության ընթացքում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան կարևոր համարեց Դատարանին փաստարկման առանձին ուղղություններ առաջարկել, որպեսզի ավելի կայուն հակակշիռ ապահովվի խոսքի ազատության իրավունքի պաշտպանության և ատելության խոսքի արգելքի միջև:

«Ենթադրելով, թե Հայոց ցեղասպանության հերքումը չի հրահրում ատելություն և բռնություն հայ ժողովրդի նկատմամբ, Պալատի որոշումը ժխտում է թուրքական ԶԼՄ-ների և իշխանությունների կողմից ատելությամբ լի հռետորաբանությունը, ինչը հանդիսանում է նրանց կյանքի նկատմամբ բռնության և սպառնալիքների գլխավոր պատճաոը,- հայտարարեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ և Վեճերի հարցով խմբի համակարգող Պատրիկ Բոդուինը:- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված բազմաթիվ գործեր ցույց են տվել նմանատիպ հռետորաբանության և բռնությանապացուցված ռիսկի միջև կապը»,- հավելեց նա:

Ավելին, միջազգային դատարանի կողմից քննարկվող ցեղասպանության եղելիության փաստի ճանաչումը (ինչպես Հոլոքոստի դեպքում) կապելով ժխտողականության համար քրեական հետապնդման դադարեցման հետ՝ Դատարանը սխալ չափանիշի վրա է հիմնում իր որոշումը: Այս չափանիշը ոչ միայն հակասում է իր նախադեպային իրավունքին, որը պաշտպանում է հստակ սահմանված փաստերի գոյությունը, այլ ոչ թե դատարանի ճանաչումը, այլև կարող է ժխտողականության երկու տեսակների հանդեպ վերաբերմունքի վտանգավոր տարբերության ստեղծման և ցեղասպանությունների հիերարխիայի առաջքաշման խթան դառնալ:

«Դատարանի կողմից ցեղասպանության ճանաչումը հաստատում է պատմական ճգնաժամները և կարող է միջազգային ճանաչման այլ ձևերով երանգավորումներ ստանալ,- հայտարարեց Քարիմ Լահիջին՝ հավելելով,- ատելությամբ լի, խտրական միտումները, որոնք թաքնված են ժխտողական մոտեցման քողի տակ, կարող են արդարացնել խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը»:

Որպես միջամտող երրորդ կողմ՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան առաջ է քաշում մի շարք տարրեր, որոնք Դատարանը կարող է օգտագործել որպես հակակշիռ խոսքի ազատության և ատելություն հրահրելու դեմ ուղղված արգելքի միջև: Ուշադրության արժանի են հետևյալն հարցերը՝ վիճելի հայտարարությունները, խոսողը և համատեքստը, որում հնչել են հայցի առարկա դարձած խոսքերը: Այս մոտեցումը կբացատրեր խոսքի ազատության բացառությունների պահանջները և այդպիսով ավելի լավ կպաշտպաներ այդ իրավունքը՝ միաժամանակ ավելի արդյունավետ դարձնելով ատելության խոսքի դեմ ուղղված դրույթները:

hra.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031