Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքում երկու կես եղած մարդ է «շրջում»

Հունվար 29,2015 17:17

Ֆեյսբուքում նոր վիրուս է շրջանառվում՝ երկու կես եղած արյունլվա մարդու մասին տեսագրության տեսքով: Այդ վիրուսը «ծեփված» է ֆեյսբուքյան բոլոր այն օգտատերերի պատերին, որոնք «վարակված» ընկերներ ունեն:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Դա Ֆեյսբուքի ստանդարտ վարակելու ձեւերից մեկն է: Հիմնականում օգտագործում են թեմա, որոնցով մարդկանց կարելի է գայթակղել՝ էրոտիկ եւ դաժանություն»:

Ինչ վերաբերում է դաժան տեսարանով իբր տեսանյութին, մասնագետի հավաստմամբ, այն հեշտ է հեռացնել. «Սկզբում պետք է ուղղակի չվարակվել, եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ մեկն առանց որեւէ մեկնաբանության մի բան է դրել ու մի շարք ընկերների նշել է, պետք է զգուշավոր լինել: Առավել եւս, եթե ձեր ծանոթն է, որը շատ ակտիվ չի, շատ բաներ չի գրում, երեւի արժի մի հատ հարցնել, նոր սեղմել: Այդ վիրուսը նստում է «google chrome»-ի մեջ եւ պետք է «chrome»-ը ջնջել ու նորից դնել, եւ համակարգիչը անտիվիրուսով ստուգել: Իսկ եթե արդեն կտտացրել են այդ հղմանը, միանգամից չեն վարակվում, այնտեղ լրացուցիչ քայլեր են պահանջվում, ստիպում է քայլ ներբեռնել կամ պատուհան է բացում, որտեղ գրված է սեղմիր՝ OK, որ այս հավելվածը «chrome»-ում տեղադրվի, բայց եթե մարդ ուշադիր լինի, հեշտ չի վարակվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031