ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության ղեկավար Նիկոլայ Մակիեվսկիին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Հանդիպմանը քննարկվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, կազմակերպություններում անասնաբուժական հսկողության ոլորտներում համագործակցությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նշենք, որ ՌԴ մասնագետների այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին