Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը, եթե խախտվեն պայմանավորվածությունները, այս մասին նա հայտնել է հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Բելտա»-ն:
«Եթե մեր ձեռք բերած պայմանավորվածությունները հարգվեն, մենք պատրաստ ենք հավատարմորեն կատարել այն ամենն, ինչ կապված է ԵՏՄ-ի հետ: Եթե չհարգվեն, մենք մեզ իրավունք ենք վերապահում մինչև անգամ դուրս գալ այդ միությունից», – ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ ԵՏՄ երկրները հասկացել են, որ Բելառուսը տնտեսությունը կառավարելու ավելի արդյունավետ համակարգ ունի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ