Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջհարկի դեմ բողոքող ցուցարարները օրենքի կասեցման համար բոլոր քայլերին դիմելու են

Հունվար 29,2015 16:10

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը բացատրում է, թե ինչու են իրենք նախորդ բողոքի ակցիայի ժամանակ մերժել վարչապետի հետ հանդիպումը. «Մենք հոկտեմբեր ամսին խոսել ենք վարչապետի, նախարարների, փոխնախարարների հետ, սակայն չենք հասել ոչնչի: Հիմա ժողովրդին բացատրել, որ մեր բարձրանալը օգուտ կբերի, շատ դժվար է: Ժողովուրդը չի հավատում իրենց: Հենց ժողովուրդն էլ որոշում է՝ բարձրանալու ենք, թե չէ»:

Շրջանառության հարկի դեմ բողոքող առեւտրականներն այս պահին իրենց բողոքի ձայնը որոշեցին բարձրացնել նաեւ նախագահի նստավայրի մոտ. «Բոլոր գործող իշխանությունների, բոլոր կառույցների մոտ գնալու ենք»,- ասում է շարժման ղեկավարը. «Մարդիկ պիտի հասնեն նրան, որ կարողանան իրենց երեխաներին պահել: Ամեն ինչ էլ հնարավոր է, գործադուլներ էլ կլինեն: Եթե օրենքը կիրառվեց, մեր խանութները փակվելու են, այսինքն՝ մեր տուն հաց չի մտնելու: Ուրեմն մենք օրենքի սահմաններում բոլոր քայլերին գնալու ենք»:

Սամսոն Գրիգորյանը վստահեցնում է՝ ով չի դիմի այդ քայլերին, երկիրը կլքի, իսկ արտագաղթն էլ կրկին կավելանա:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031