YouTube տեսահոսթինգը թևակոխել է նոր փուլ․ ծառայությունն այսուհետ կցուցադրի տեսանյութերը HTML5 ֆորմատով՝ նախկին Flash-ի փոխարեն։ Իհարկե, տեսանյութերը դիտելու համար արդեն կպահանջվի ունենալ նոր ժամանակակից դիտարկիչ։
Ըստ Ars Technica-ի, Adobe Flash-ի փլագինները շատ հաճախ անկայուն են, բացի այդ՝ հաճախ են առաջացնում խոցելիություններ։ Իսկ HTML5 ձևաչափով տեսանյութերը կարող են նվագարկվել գրեթե բոլոր դիտարկիչներով՝ առանց հավելյալ փլագինների անհրաժեշտության։ Բացառություն է միայն Mozilla Firefox-ը, որի միայն բետա-տարբերակն է լիարժեք աշխատում HTML5-ով։
Ինչ վերաբերում է կոդեկներին, ապա YouTube-ն ընտրել է VP9-ը, որը թույլ է տալիս նվազեցնել որակի կորուստը 35%-ով, իսկ տեսանյութը բեռնել 15–80%-ով ավելի արագ։
ItTred
Կարդացեք նաև