Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24-ին Դարդանելի տոնակատարությանը մասնակցելը բխում է Հայաստանի շահերից. Էթյեն Մահչուպյան. Hurriyet

Հունվար 29,2015 15:25

«1915թ. դեպքերի» 100-րդ տարելիցի հետ կապված Թուրքիան պետք է գործ ունենա Հայաստան պետության և նրա հասարակության հետ, ոչ թե սփյուռքի, քանի որ առաջինն ավելի բաց է երկխոսության համար, ասել է Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուպյանը, փոխանցում է «Հուրիեթ»-ը:

«Հայաստանն ու նրա հասարակությունը ավելի են պատրաստ Թուրքիայի հետ գործ ունենալ, քան սփյուռքը, բայց քանի որ մենք լսում ենք պաշտոնական ձայները և թե ինչպես է պետությունն իր դիրքորոշումն արտահայտում որպես պետություն, տեսակետներն ավելի խիստ են հնչում», – ասել է Մահչուպյանը՝ նշելով, որ Հայաստանի սովորական քաղաքացիների հետ զրուցելուց հասկանալի է դառնում, որ նրանք մտերմություն են փնտրում, նույնը՝ Թուրքիայի քաղաքացիները:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը՝ խորհրդականն ասել է, որ հրավերն ամբողջ աշխարհին է ուղղվել, այդ թվում՝ Հայաստանին՝ ավելացնելով, որ այդ ճակատամարտում նաև հայեր են զոհվել, և տոնակատարությանը մասնակցելը բխում է Հայաստանի շահերից:

Ըստ նրա, երկու երկրների հարաբերությունների կառուցումը պետք է սկսել ոչ պաշտոնական և հասարակական մակարդակից, ոչ թե պետական՝ օրինակ բերելով միմյանց հետ համագործակցող Հայաստանի և Թուրքիայի կանանց շարժումները:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031