Բաղրամյան փողոցը այս պահին փակ է: Առեւտրականները ճեղքելով ոստիկանների պատը` անցան նախագահականի մայթ: Ոստիկանները ուժերը կրկնապատկելով փորձում են ճանապարհը բացել եւ մարդկանց հանգստացնել:
Նախագահական նստավայրի ճաղավանդակներից այնկողմ նախագահականի ներկայացուցիչները հեռախոսով պարբերաբար զեկուցում են իրավիճակի մասին:
«Չորս ամիս է՝ մարդկանց գցել եք այս վիճակի մեջ եւ հարցը չեք լուծում,- դժգոհում են առեւտրականները,- դրա համար էլ այս վիճակին հասանք»: Ոստիկանները փորձում են ճանապարհը բացել եւ ավտոմեքենաների երթեւեկությունը ապահովել: Ակցիայի կազմակերպիչները առեւտրականներին կոչ են անում փողոցը բաց պահել եւ անհարկի բախումներ չհրահրել:
Կարդացեք նաև
Բաղրամյան փողոցը կիսով չափ է բաց: Ակցիայի մասնակիցները դիմելով ոստիկաններին, ասում են՝ «եթե ուզում եք շուտ գնանք այստեղից, թող մեզ պատասխան տան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ