Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել Ռուսաստանին ձայնից զրկելու որոշմանը. Հ. Նաղդալյան

Հունվար 29,2015 15:19

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում  որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Մեր պատվիրակությունից նիստին մասնակցել են՝ Հերմինե Նաղդալյանը , Մհեր Շահգելդյանը , և Նաիրա Կարապետյանը: Մեր պատվիրակության դիրքորոշման վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը.

–  Այս քվեարկությամբ հարց էր դրված՝ ով է կողմ, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները դադարեցվեն և, բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել նման որոշմանը, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է և գործընկերը, և քանի որ մենք համարում ենք , որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի այն հարթակը, որտեղ բոլորը կարողանան խոսել և երկխոսել, բարձրաձայնել իրենց դիրքորոշումները, քննարկումների ճանապարհով փորձել գտնել հնարավորություն՝ դիրքորոշումների մերձեցման, փոխըմբռնման համար, հետևաբար, պատճառաբանված է մեր նման քվեարկությունը:

Ավստրիացի պատգամավոր Շեննախի հեղինակած զեկույցի վերաբերյալ կատարվել էին բազմաթիվ լրացումներ և դրանց մեջ կային այնպիսինները, որոնք էականորեն ծանրացնում էին իրավիճակը, և մենք դեմ ենք եղել դրանց:

Մինչ լիագումար նիստը, այդ զեկույցը քննարկվել է նաև մոնիտորինգի հանձնաժողովում և այնտեղ նույնպես մեր դիրքորոշումները եղել են հօգուտ մեր ռուս գործընկերների: Բայց պետք է նաև հիշեցնեմ քվեարկության ընդհանուր արդյունքը՝ 160 եվրոպացի պատվիրակներ քվեարկեցին կողմ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը, որը մեծամասնություն էր, իսկ 42 դեմ և ևս 11 ձեռնպահ քվեարկած պատվիրակները փաստորեն համաձայն չեին նման որոշմանը, որոնց թվում նաև մենք:

Ինչպես տեսնում եք, քանի որ մեր պատվիրակությունը փոքրաթիվ է, մեր 3-4 ձայնը թվային առումով ոչինչ չէր փոխում ընդհանուր արդյունքի մեջ:

 ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031