Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղեդի

Հունվար 29,2015 15:14

Մեղմիկ, փոթորկոտ քո ալիքներով,
Ճեղքում անցնում ես հազար սրտերով,
Նրանց ջերմացնում, նազանքով լցնում,
Քո մեծ սլացքով թովչանք պարգևում:

Քեզ ոչ մի արգելք չի դիմակայում,
Անհոգի մարդն է քեզ հեշտ խոնարհվում,
Ծով ալիքներ են ելևեջներդ,
Բույրով են սնում բյուր հոգիները:

Եվ ալիքաձև, նուրբ շարժումներով,
Սլացիկ, խորունկ քո մենապարով,
Ջերմով ես լցնում դալուկ սրտերը,
Փոթորկով պատում նուրբ հոգիները:

Աղոթք ես կրում քո նոտաներում,
Ցոլքեր առկայծում մեր հոգիներում,
Միշտ փարատում ես մեր բյուր վշտերը,
Բերկրանքով լցնում թախծոտ սրտերը:

Հեշտ շրջանցում ես բոլոր խութերը,
Վշտից մաքրում ես վհատ սրտերը,
Հույսի սերմեր ես ցանում մեր հոգում,
Անհույս վերքերն ես հանգիստ ամոքում:

Դու համեմվում ես Տիրոջ աղոթքին,
Եվ նոր լիցքեր ես հղում մեր մտքին,
Թարմ երանգներով սնում մեր հոգին,
Մեզ հաղորդակցում կյանքի հնարքին:

Դու կյանքի մութը փոխում ես լույսի,
Կարոտ հույզերը վերածում հույսի,
Եվ մեռած հույսը դարձնում երազանք,
Մեր հոգում ցանում չմարող քնքշանք:

Քո խաղիկներով ու նուրբ հնարքով,
Բյուր հոգիներ ես դու ալեկոծում,
Տիրոջից սերած մոգական ուժով,
Հոգու աշխարհն ես խելքահան անում:

Չկա մեկ այլ ուժ՝ խորքով համարժեք,
Որ համեմատվի իր զուլալությամբ,
Շաղ տա իր ճամփին այդքան մեծ արժեք,
Ու սրտեր գերի իր ծով մաքրությամբ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031