Դեպի նախագահական շարժվող փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկատերերը կանգ առան Ազգային ժողովի դիմաց: Առեւտրականների խոսքերով՝ Ազգային ժողովն այն վայրն է, որտեղ մի խումբ պատգամավորներ կողմ են քվեարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքին:
«Կասեցում, կասեցում» վանկարկելով պահանջեցին շուտափույթ լուծում իրենց խնդրին:
Նրանց խոսքերով՝ «մենք շարժվում ենք դեպի նախագահական, հույս ունենալով, որ մեր բողոքի ձայնը, որը չլսվեց կառավարությունում, կլսեն նախագահականում եւ այդ խնդիրներին լուծում կտան»:
Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահական:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ