Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը նախաձեռնել է ԱԺ հայտարարության նախագիծ, որով ՀՀ-ն դատապարտում է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը

Հունվար 29,2015 14:50

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին:

Ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին, Էդուարդ Շարմազանովը
ներկայացրել է հանդիպման շարժառիթը: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ
նախաձեռնել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որով Հայաստանի
Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան
Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Նախաձեռնության նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, պաշտպանել
մարդու իրավունքները, ինչպես նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ:

ԱԺ փոխնախագահի խոսքով, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտել
մարդկության դեմ իրականացված նման ոճրագործությունները, մեծ է դրանց
կրկնության հնարավորությունը: Նա անընդունելի է համարել 21-րդ դարում դեռեւս
առկա ժխտողական քաղաքականությունը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խորհրդակցել է ԱԺ տարբեր
խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ. հայտարարության նախագծի
վերաբերյալ նրանց տեսակետը դրական է: Խորհրդարանը նախատեսում է այն ընդունել
առաջիկա գարնանային նստաշրջանի ընթացքում:

Հանդիպման ավարտին հյուրերը համայնքների անունից շնորհակալություն են հայտնել
ԱԺ փոխնախագահին սպասված նախաձեռնության համար, ինչպես նաեւ ներկայացրել
առաջարկներ, որոնք վերաբերում էին հետագա համագործակցությանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031