«Փաստաթղթաշրջանառության խնդիրը տնտեսվարող սուբյեկտների վրա շատ ավելի ծանր է դրված, քան այն տոկոսների իջեցումը, որը արտոնության տեսքով ստանում են դրանից, և այնուհետև օգտվում են 1 տոկոս վճարման հնարավորությունից ։ Սա փաստում է նաև այն հանգամանքի մասին, որ այդ դժվարությունները կանդրադառնան նաև նրանց բիզնեսի վրա ՝ այն թղթաշրջանառության վրա, որով նրանք ստիպված են լինելու զբաղվել, հաշվապահներ ներգրավել, ամեն անգամ այդքան փաստաթղթաշրջանառությամբ զբաղվել և այլն»,- նշում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ բացասական ռիսկեր է իր մեջ պարունակում Կառավարության կողմից ընդունած «Շրջանառության հարկի մասին» օրենքը։
Ըստ տնտեսագետի՝ այդ հանգամանքներից ելնելով էլ ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար առավել նախընտրելի է վճարել այդ նախատեսված 3.5 տոկոսը, և չօգտվել այդ արտոնությունից։
«Փոքրին խոշորի դեմ չեն հանում, քանի որ փոքրը խոշորի դեմ պայքարելու ոչ լծակ ունի, և ոչ էլ ցանկություն։Նա չի ուզում այդ համակարգի մեջ իր խնդիրներն ավելացնի և այդ տեսանկյունից պետք չի խոշորին ու փոքրին հակադիր շահերի մեջ մտցնել։ Խոշորների դեմ ունեք լծակ, նրանց ձեր իսկ միջոցներով բացահայտեք»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև